Սահմանին դիպուկահարների ակտիվություն է նկատվում. իրավիճակը կարող է սրվել

Նախիջևանում տեղի ունեցած գործողությունները, Ադրբեջանի ակտիվությունն անմիջական կապ ունեն Արցախում և հատկապես առաջնագծում տեղի ունեցող զարգացումների հետ: Ավելին՝ վերջին օրերին առաջնագծում բավականին ակտիվ են ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանումները, որոնք փորձում են առաջնագծի մի շարք ուղղություններով լրացուցիչ լարվածություն մտցնել՝ անկախ այն հանգամանքից, որ հայկական կողմն անընդհատ արդիականացնում է առաջնագիծը և փորձում նվազագույնի հասցնել դիվերսիոն խմբերի ներթափանցումը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտարարեց Արցախի նախագահ Բակո Սահակյանի խորհրդական Տիգրան Աբրահամյանը: Վերջինիս խոսքով՝ ակտիվությունն առաջնագծում սկսվել է դեռևս ապրիլի 12-ին, այսինքն՝ Հայաստանի «թավշյա հեղափոխություն»-ից առաջ, իսկ ավելի ուշ Արցախի Պաշտպանության բանակի կողմից հրապարակվեցին տեղեկատվություն ու տեսագրություններ՝ ադրբեջանական զինուժի և զինտեխնիկայի ակտիվ տեղաշարժերի վերաբերյալ: «Ապրիլի 12-ից ցայսօր ադրբեջանական կողմի ակտիվությունը մի շարք դրսևորումներ է ունեցել՝ սկսած զինտեխնիկայի ակտիվ տեղաշարժերից ու ինժեներական ակտիվ աշխատանքներից, որոնք հիմնականում ուղղված էին առաջնագծում ենթակառուցվածքների բարելավմանը, վերջացրած հատուկ նշանակության ստորաբաժանումների ակտիվացմամբ: Հատկապես վերջին օրերին բավականին ակտիվ են նաև հատուկ նշանակության ստորաբաժանումները, որոնք փորձում են առաջնագծի մի շարք ուղղություններով լրացուցիչ լարվածություն մտցնել՝ անկախ այն հանգամանքից, որ մենք անընդհատ արդիականացնում ենք առաջնագիծը և փորձում են նվազագույնի հասցնել դիվերսիոն խմբերի ներթափանցման հնարավորությունները: Չի բացառվում, որ առաջիկայում սահմանագծին կտրուկ սրացումներ լինեն»,-ավելացրեց ԱՀ նախագահի խորհրդականը: Իհարկե, մասշտաբայնության առումով այս պահին նա դժվարանում է ասել, թե հնարավոր սադրանքներ ինչ բնույթ կարող են ունենալ, բայց գոնե իր համար փաստ է, որ այս վերջին 1 ամսվա ընթացքում ադրբեջանական կողմը հետևողականորեն ակտիվություն է մտցնում առաջնագծում: Տիգրան Աբրահամյանը մի տրամաբանության մեջ է տեսնում ինչպես մեկ ամիս շարունակ Ադրբեջանի դրսևորած ակտիվությունը, այնպես էլ, որպես դրա դրսևորում, երեկ երեկոյան առաջնագծում Ադրբեջանի կողմից հայ զինծառայողի վիրավորման փաստը: «Պատահական չէ, որ ԵԱՀԿ առաքելությունը, որն արդեն այսօր պլանային դիտարկում էր անցկացնում շփման գծում, Ադրբեջանի պատճառով աշխատանքները ձախողել է. ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր: Ի դեպ, երեկվա միջադեպը հենց այդ ուղղությամբ էր գրանցվել»,- նշեց նախագահի խորհրդականը: «Երեկ՝ ուշ երեկոյան, իրավիճակի լարման հերթական դրսևորումն է եղել՝ ադրբեջանական կողմի արձակած գնդակից հայ զինծառայող է վիրավորվել: Տիգրան Աբրահամյանը չի կարծում, որ սա պայմանավորված է միայն վերջին մեկ ամսում Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությամբ կամ Արցախում կենցաղային հողի վրա առաջացած բողոքի դրսևորումներով՝ համարելով, որ այն ավելի խորքային պատճառներ ունի: Բայց, մյուս կողմից, Տիգրան Աբրահամյանն ասում է, որ «պարզ տրամաբանությունը վկայում է, որ քաղաքական գործընթացները, որոնք տեղի են ունենում երկրում, անմիջական առնչություն են ունենում առաջնագծում տիրող իրավիճակին. սա միայն վերջին իրադարձություններին չի վերաբերում»: Արցախի նախագահի խորհրդականի խոսքով՝ եթե հակառակորդը համարում է, որ ներկա իրավիճակի պարագայում հասարակության մեջ կա բևեռեցում, խոր խնդիրներ, որոնք բերելու են հասարակության պառակտմանը, ապա վստահ է, որ նրանց հաշվարկներն այս առումով մոտ չեն իրականությանը: «Ես կարող եմ ասել, որ այն քայլերն ու փոփոխությունների կուրսը , որը վերցրել է Արցախը և նախագահ Սահակյանը դեռ 2017-ին՝ նախագահի ընտրությունից հետո, նպատակ ունեն նպաստելու հասարակության կոնսոլիդացիային, իշխանության և հասարակության միջև վստահության մակարդակի բարձրացմանը»,- վստահեցրեց ԱՀ նախագահը՝ ընդգծելով, որ երկրում տեղի ունեցող փոփոխությունների մասին հստակ դարձավ 2017-ի նախագահական ընտրություններից հետո, երբ Բակո Սահակյանը հանդես եկավ ծրագրային ելույթով և որում իրենց ամրագրումը ստացավ նոր փոփոխությունների գործընթացը: Նրա խոսքով՝ այս իրողությունների պայմաններում Պաշտպանության բանակն առաջնագծում հստակ իրականացնում է իր խնդիրը, իսկ այն զուտ մարտական գործողություններով կամ մարտերով չի դրսևորվում, այլ նաև քայլերով, որոնք ուղղված են մեր սահմանի անվտանգության ապահովության բարձրացմանը, առաջնագծում անվտանգության լրացուցիչ միջոցառումների իրականացմանը, հակառակորդի շարժերի ու դրանց վտանգավորության մեծացման դեպքում՝ նաև նման շարժերի կանխմանը: Հարցին, թե, այնուամենայնիվ, պատերազմական վիճակում գտնվող պետությունում նման իրադարձությունները թուլացնո՞ւմ են առաջնագիծը, թե՞ ուժեղացնում, Տիգրան Աբրահամյանը հետևյալ պատասխանը տվեց. «Հասկանալի է, որ հասարակության ակտիվության դրսևորումներն ուղիղ կապ ունեն անվտանգության բաղադրիչի հետ, և եթե գործընթացն առողջ է ու նպաստում է երկրում իրական բարեփոխումներին ու հասարակության կոնսոլիդացիային, ապա բնական է, որ դրական անդրադարձ է ունենում: Կրկնում եմ՝ սա տեղի ունի ազնիվ մղումների դեպքում: Ես համոզված եմ, որ Ադրբեջանը կփորձի, որ առողջ գործընթացն այլ հունով ընթանա, սակայն Արցախում հասարակությունն ուժեղ է իր մղումներում և չեմ կարծում, թե դա թույլ կտրվի»: Տ. Աբրահամյանի խոսքերով՝ Ադրբեջանը գործում է հիբրիդային պատերազմին հատուկ բոլոր առանձնահատկություններով, գործի դնում առկա իրավիճակում իրավիճակի լարման բոլոր հնարավորությունները:

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ իրանագետ Մոսկվայից Երևան երկու չվերթ է ուշացվել «Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան 1 օր ջուր չի լինելու Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով Խոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են «Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար Մեծ Բրիտանիան ավելի քան 5 միլիարդ ֆունտ կհատկացնի զինված ուժերում անօդաչուների ներդրման համար Սկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ ՀՀ-ն էներգիայի վերափոխման ինդեքսով 120 երկրների թվում 65-րդն է․ «Լույս» հիմնադրամի վերլուծությունը Բախվել են «Volkswagen»-ը և «Mitsubishi»-ն․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա 1 զոհ Մոսկվայի համբերությունն անսահման չէ․ ինչ կինի, եթե «կարմիր գծերը» հատվեն․ Զաքարյան Ուկրաինան հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցում է Ֆրանսիայի հետ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը․ քաղաքական շարժառիթներն ու հնարավոր հետևանքները Արմավիրի ավտոտնակներից մեկում այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա «Պատերազմի չգոյությունը չի նշանակում խաղաղություն»․ Բագրատ Սրբազանի ուղերձը Թումանյան փողոցի շենքերից մեկից հոսանքահարված 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց Սևանում բախվել են բեռնատարն ու մեքենան, վերջինս բախվել է արգելապատնեշին Հունիսի վերջին հզոր ձնաբծեր ՀՀ-ում՝ 2800մ բարձության վրա. Սուրենյան Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք. Լևոն Ազիզյան Մովսիսյանը նշել է, թե եվրոպական թոփ 5 լիգաներից, որ ակումբին կհամապատասխաներ Սպերցյանը Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am