Հայկ Հարությունյանն ազատվել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ իր դիմումի համաձայն Հայկ Հարությունյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից: Հայկ Հարությունյանը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ էր 2014 թ. օգոստոսի 5-ից:
