Ինքնասպան է եղել CNN-ի հայտնի հաղորդավարը, ով անցած ամիս հաղորդաշար էր պատրաստել Հայաստանի և Արցախի մասին
Ամերիկյան CNN հեռուստաալիքի հայտնի հաղորդավար, շեֆ խոհարար, գրող Էնթոնի Բուրդենը, ով անցած ամիս հաղորդաշար էր պատրաստել Հայաստանի և Արցախի մասին, ինքնասպան է եղել: CNN-ի հաղորդմամբ՝ նրան մահացած են գտել Ֆրանսիայում հյուրանոցային համարում: Նախնական տեղեկությունների համաձայն՝ նա ինքնասպան է եղել: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Նա 61 տարեկան էր:
