Հայաստանի հյուսիսում հերթական երկրաշարժն է գրանցվել
Հունիսի 7-ին տեղական ժամանակով ժամը 20:42-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.6 մագնիտուդով երկրաշարժ Սպիտակ քաղաքից 17 կմ հյուսիս-արևելք։ Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ: Հիշեցնենք, որ հունիսի 6-ին 17:07-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս-արևելք գրանցվել է երկրաշարժ օջախի 10 կմ խորությամբ և 4.3 մագնիտուդով: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ-ում՝ Սպիտակ և Վանաձոր քաղաքներում 5-6 բալ, Գյումրի քաղաքում՝ 3-4 բալ, Երևանում՝ 3 բալ: Հիշեցնենք նաև, որ ևս մեկ 3.3 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել այսօր առավոտյան Բավրա գյուղից 11 կմ հարավ-արևմուտք: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ-ում՝ Բավրա գյուղում՝ 3-4 բալ, Գյումրի քաղաքում` 2-3 բալ: Իսկ հունիսի 5-ին Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել էր նաև Հայաստանում, մասնավորապես, Տավուշի մարզում՝ 4-5 բալ, Լոռու մարզում ՝ 3-4 բալ, Շիրակի, Կոտայքի, Արարատի մարզերում և Երևանում՝ 2-3 բալ:
