Հունիսի 19-ին ԱԺ արտահերթ նիստ կգումարվի
Հունիսի 19-ին, ժամը 11-ին կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ:
Օրակարգը կընդգրկի հետևյալն հարցերը`
«Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,
«Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»,
«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին»,
«Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին»,
«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերը:
Վարչապետն առաջարկեց չչարաշահել այդ գործիքը և անընդհատ արագացված ընթացակարգերով հարցեր քննարկել:
