«Հայաստանը դեմ է ԵԱՏՄ-ին Ադրբեջանի մասնակցությանը». Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «Коммерсант»-ին

Մոսկվայում երեկ կայացել են ՀՀ և ՌԴ ԱԳՆ ղեկավարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի բանակցությունները: Զոհրաբ Մնացականյանի առաջին արտասահմանյան այցն էր: Վերջինը ծավալուն հարցազրույց է տվել «Коммерсант» պարբերականին, որում խոսել է Ռուսաստանի հետ հարաբերությունների, ԵԱՏՄ-ում Ադրբեջանի հնարավոր մասնակցության, ինչպես նաև ՀԱՊԿ-ի և մի շարք այլ հարցերի շուրջ: - Դուք և Սերգեյ Լավրովը նման պրոֆեսիոնալ կենսագրություն ունեք: Երկուսդ աշխատել եք ՄԱԿ-ում: Դուք ավարտել եք ՄԳԻՄՕ-ի միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետը, աշխատել եք ԱԳՆ-ում: Ինչպե՞ս ընթացան բանակցությունները: - Դա ընդունում եմ որպես հաճոյախոսություն: Սերգեյ Վիկտորովիչը բավականին հայտնի է միջազգային հարթակում, նա հարուստ փորձ ունի: Եթե կարողանամ ինչ-որ չափով նմանվել նրան, ուրախ կլինեմ: - Նկատի ունեմ այն, որ նրա հետ ձեզ համար հեշտ է լեզու գտնել: - Մենք լավ ենք հասկանում միմյանց, այո: Մեր գործում կարևոր է ճիշտ մոտենալ իրավիճակին, լուծումներ գտնել, պահպանել դիրքորոշումները, կոնսենսուս գտնել: - Ռուսաստանը պաշտոնապես արձագանքեց Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությանը: Սակայն սկանդալից զերծ չմնաց: Նկատի ունեմ «Ռոսնեֆտի» մամուլի քարտուղար Միխայիլ Լեոնտևի՝ Հայաստանի հասցեին հնչեցրած հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը բեռ է դարձել Ռուսաստանի համար: Կարելի՞ է ասել, որ սկանդալն արդեն մոռացվել է: - Դուք ճիշտ նշեցիք: Երկխոսության մակարդակով Հայաստանն ու Ռուսաստանը լավ են հասկանում միմյանց: Դա ոչ միայն ԱԳՆ ղեկավարների մակարդակով բանակցությունն է, այլ նաև ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի միջև բանակցությունը: Մենք առաջ ենք մղում մեր հարաբերությունները հենց այդ մակարդակով: Եվ մենք բազմից ասել ենք, դա միայն Հայաստանի ներքաղաքական գործընթացն էր, որը չուներ որևէ աշխարհաքաղաքական նրբերանգ: Այդ կարծիքները համարվում են փորձագիտական: Միխայիլ Լեոնտևը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակով ներողություն էր խնդրել: - Նիկոլ Փաշինյանը մինչ վարչապետի պաշտոնը ստանձնելը կրտականապես դեմ էր Եվրասիական տնտեսական միությանը: Սակայն իշխանության գալուց հետո նա հասկացնել տվեց, որ այդ ուղղությամբ փոփոխություններ չեն լինի, միևնույն ժամանակ հայտարարեց, որ դա չի նշանակում, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ չկան: - Ես գոհ եմ մեր բանակցությունների զարգացմամբ: Սերգեյ Լավրովի հետ մեր ժամանակը սահմանափակ էր, սակայն մենք կարողացանք այդ կարճ ժամկետում բազմաթիվ թեմաների անդրադառնալ: Երբ մենք ասում ենք, որ մենք դաշնակիցներ ենք, ապա մենք քննարկում ենք բոլոր հարցերը, որոնք առկա են: Մենք անդրադարձանք նաև ԵԱՏՄ-ի օրակարգին: Մենք ունենք առանձին հարցեր, սակայն դրանք չի կարելի սկզբունքային անվանել, նորմալ դինամիկա է: Մեր վարչապետը հստակ հայտարարեց, թե ինչ է նշանակում ԵԱՏՄ-ն Հայաստանի համար: - Կա նաև այլ ձևաչափ՝ ՀԱՊԿ-ն: Երևանում, մեղմ ասած, զգուշությամբ են մոտենում Ռուսաստանի և Ադրբեջանի ռազմատեխնիկական համագործակցությանը: Այդ հարցերը քննարկվե՞լ են Լավրովի հետ: Եթե այո, ապա ինչպիսի՞ համատեքստում: - Այդ հարցը կա, այն վերաբերում է տարբեր ձևաչափերով ռազմական համագործակցությանը, որին մենք հետևում ենք: Երբ մեզ ինչ-որ բան է անհանգստացնում, մենք բարձրացնում ենք այդ հարցը: - Վերջին բանակցություններին այդ թեման բարձրացվե՞լ է: - Հայաստանն այսօր «Արևելյան գործընկերության» միակ երկիրն է, որը համարվում է ԵԱՏՄ լիիրավ անդամ և հարթ հարաբերություններ ունի Արևմուտքի հետ: Երբ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում էր նոր կառավարությանը, նա հայտարարեց, որ Երևանը կխորացնի հարաբերություններն ԱՄՆ-ի հետ: - Կա կարծիք, որ Բաքուն կարող է միանալ ԵԱՏՄ-ին: Ինչպե՞ս է դրան վերաբերվում Հայաստանը: - Ադրբեջանն այսօր այն երկիրն է, որը շրջափակում է Հայաստանը, միակողմանի միջոցներ է կիրառում Հայաստանի դեմ: Բաքուն այնպիսի քաղաքականություն է վարում, որն ուղղված չէ փոխհամագործակցությանը, վստահության մթնոլորտի ստեղծմանն ու մարդկային շփումների հաստատմանը: Հայաստանը դեմ է ԵԱՏՄ-ին Ադրբեջանի մասնակցությանը: - Հնարավո՞ր է արդյոք տեսնել ուժեղ և կայուն Հայաստան՝ Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտության պայմաններում: - Այդ հակամարտության կարգավորումն առաջնահերթություն է ոչ միայն մեր արտաքին քաղաքականության, այլ նաև պետականության համակարգի և անվտանգության համար:

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Պայմանագրային զինծառայողի հարցերը Փաշինյանը տեղում լուծեց Մեկ օր գալու է այն օրը, որ ծանր սրտով ու ամոթով չենք դիմավորելու Մայիսի 9-ի տոնը. Բեգլարյան Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Պարենի համաշխարհային գներն աճում են արդեն երրորդ ամիսն անընդմեջ Պետք է ուժեղացնենք մեր երկիրը, ներկայացնում ենք ծրագիր, որը մեր երկիրը փոխելու է․ Կարապետյանը՝ Սիսիանում Մշակութային օբյեկտների վրա հարձակումները արտացոլում են իրանական ինքնության նկատմամբ թշնամանքը․ Փեզեշքիան Իրանը վերսկսել է թռիչքները Իրաք Կիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով «Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է ամբողջ ուժով». CENTCOM Արտաշատում վրաերթի են ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Գորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել 3 օտարերկրացիներ Արմավիրում փորձել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնել Իշխանական քարոզչամեքենան ստում է, հանրահավաքի վայրից ոչ մի անձ բերման չի ենթարկվել. «Ուժեղ Հայաստան» Հռոմում ձերբակալել են Ուզբեկստանում Իտալիայի նախկին դեսպանին՝ ռուսներին անօրինական վիզաներ տրամադրելու համար Հունգարիայում սկսել է գործել նոր խորհրդարանը. խորհրդարանի շենքի վրա կրկին բարձրացվել է ԵՄ դրոշը Իրանը երկամսյա դադարից հետո վերսկսել է Մեշհեդ-Բաղդադ ավիաչվերթը ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների այցը Մոսկվա դեռ չի նախապատրաստվում․ Պեսկով Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. Մերց Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը Լրանում է բուհերի ընդունելության քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ ԳԹԿ Զելենսկին ու Կոշտան քննարկել են Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության հետագա քայլերը «Ապագայի հանդեպ վստահությամբ ենք ուղղելու հայի մեջքը, հզորացնելու մեր հայրենիքը»․ Ռոբերտ Քոչարյան Կրեմլը հույս ունի, որ Թրամփը «կարգի կհրավիրի» Ուկրաինային հրադադարի պահպանման հարցում Toyota-ն վրաերթի է ենթարկել երեխայի, ապա՝ բախվել խանութի ցուցափեղկին․ 2 վիրավոր կա Գյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` Տափերականում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am