Հարյուրավոր Էջմիածնեցիներ արձագանքել են դոն և քրեական հեղինակություն կարգավիճակից հրաժարված, ուղղակի սպորտսմեն Արթուր Ասատրյանի ելույթին

Էջմիածնի քաղաքացիներն արձագանքել են Արթուր Ասատրյանի ելույթին.

«Արթուր Ասատրյան, դիմում ենք ձեզ, ով՞ է ձեզ իրավունք տվել, որ մեր քաղաքում ու մեր փոխարեն որոշումներ կայացնեք, հանդես գաք բոլորիս անունից: Ձեզ ամենակարող եք զգում և փորձում եք հենց մեր քաղաքում ստանալ այնպիսի կարգավիճակ, ինչը միմիայն ձեզ ու ձեր շրջապատին է գոհացնելու։ Եթե մոռացել եք, ուրեմն ձեզ կարող ենք հիշեցնել, որ դուք ու ձեր մանկլավիկները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չեք և ձեր իրավունքները սահմանափակ են մեր երկրում, քաղաքում։ Արթուր Ասատրյան, դուք արդեն 15 օր է ինչ Էջմիածնում եք և արդեն հասկացել եք, որ ձեր կողմից հնչեցրած ձեզ միանալու կոչին արձագանքում են միմիայն այն մարդիկ, ովքեր իրենց ամբողջ կյանքում կողմնակից են եղել անօրինականություններին ու գործել են անօրեն։ Անպես որ իզուր են ձեր ջանքերը, Էջմիածնեցին ճանաչում է ձեզ և դուք հենց օդանավակայան հասնելուն պես պիտի հասկանայիք, որ Էջմիածնեցին չի ընդունում ձեզ ու ձեր կոչը։ Եթե մենք ընդունած լինեինք ձեզ, ապա հենց մենք ձեզ կդիմաորեինք։ Այնպես որ, վերջին անգամ ենք Ձեզ զգուշացնում, որ դուք մեր փոխարեն իրավունք չունեք որոշում կայացնել։Մենք արդեն ընտրել ենք մեր քաղաքապետին և հպարտ ենք մեր ընտրությամբ։ Արթուր Ասատրյան, մենք լսելով ձեր հարցազրույցը ավելի հիասթափվեցինք ձեզնից, որովհետև այսքան տարիներ Էջմիածնեցին հնարավորություն չունենալով մոտիկից տեսնել ձեզ, մտածել է, որ միգուցե դոնին կամ քրեական հեղինակությանը մոտիկից իրավունք չունի տեսնել, բայց երբ լսեցինք, որ դուք ուղղակի սպորտսմեն եք, հասկացանք որ տարիներ շարունակ ուրիշ մարդ եք ներկայացել։ Այդ դեպքում ասեք, եթե դուք ուղղակի սպորտսմեն եք, ինչու եք մեր քաղաքում շրջում մեծ թվով թիկնապահներով, ինչո՛ւ Էջմիածնում չեք քայլում ոտքով։ Ի դեպ, դուք ստում եք, թե երբեք քրեական գործերի մեջ եղել: Մատնացույց անենք, օրինակ, primecrime.ru կայքի 2008 թվականի հունիսի 29-ի թողարկումը, որում նշված է, որ Իտալիայում հանցանքի պահին ձերբակալվել են ՀՀ քաղաքացի, որոնցից մեկը Պիպո մականունով Արթուր Ասատրյանն է: Հրապարակման մեջ նշված է, որ փաստը հաստատել է նաեւ ՀՀ արտգործնախարարությունը: Նույն հաղորդագրության մեջ նշված է նաեւ, որ Պիպոն կասկածվում է սպանության պատվերի մեջ: Խոսում եք քաղաքի խնդիրներից, վատաբանելով քաղաքապետին, իբրև ընդգծելով թերությունները, բայց ձեր ներկայացրած խնդիրները քաղաքապետարանի իրավասու ոլորտից չեն: Տվյալ դեպքում հասկանում ենք, որ դուք ոչ թե քաղաքի խնդիրներն եք ուզում լուծել, այլ պարզապես ուզում եք քաղաապետին վատաբանել: Սկսած բուժ հաստատություններից, վերջացրած ջրմուղ-կոյուղուց կապում եք քաղաքապետի անվան հետ։ Եթե այդքան բարի բարերար եք, ուրեմն մեր քաղաքի հիվանդանոցին անշահախնդիր նվիրեք շտապօգնության մեքենա, դա կլինի բարերարություն, չնայած ոնց հասկանում ենք, այդ դեպքում էլ կստիպեք մարզպետարանին, որ հիվանդանոցը սեփականացնեք։ Ճիշտ ենք չէ՞։ Կամ ջրմուղի Էջմիածնի տեղամասին անհրաժեշտ մեքենա նվիրեք` կոյուղիները մաքրելու համար։ Եթե, իհարկե, այդ դեպքում էլ սեփականատիրոջ իրավունք չեք ուզելու, այ բարի բարերար։ Այնպես որ, ձեզ զգուշացնում ենք, Արթու՛ր Ասատրյան, ձեր չար մտքերով ու գործողություններով հանդերձ հեռու մնա թե՛ մեր քաղաքից, թե՛ մեր քաղաքացիներից»:

դիտվել է 70 անգամ
Լրահոս
Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ իրանագետ Մոսկվայից Երևան երկու չվերթ է ուշացվել «Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան 1 օր ջուր չի լինելու Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով Խոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են «Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար Մեծ Բրիտանիան ավելի քան 5 միլիարդ ֆունտ կհատկացնի զինված ուժերում անօդաչուների ներդրման համար Սկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ ՀՀ-ն էներգիայի վերափոխման ինդեքսով 120 երկրների թվում 65-րդն է․ «Լույս» հիմնադրամի վերլուծությունը Բախվել են «Volkswagen»-ը և «Mitsubishi»-ն․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա 1 զոհ Մոսկվայի համբերությունն անսահման չէ․ ինչ կինի, եթե «կարմիր գծերը» հատվեն․ Զաքարյան Ուկրաինան հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցում է Ֆրանսիայի հետ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը․ քաղաքական շարժառիթներն ու հնարավոր հետևանքները Արմավիրի ավտոտնակներից մեկում այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա «Պատերազմի չգոյությունը չի նշանակում խաղաղություն»․ Բագրատ Սրբազանի ուղերձը Թումանյան փողոցի շենքերից մեկից հոսանքահարված 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց Սևանում բախվել են բեռնատարն ու մեքենան, վերջինս բախվել է արգելապատնեշին Հունիսի վերջին հզոր ձնաբծեր ՀՀ-ում՝ 2800մ բարձության վրա. Սուրենյան Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք. Լևոն Ազիզյան Մովսիսյանը նշել է, թե եվրոպական թոփ 5 լիգաներից, որ ակումբին կհամապատասխաներ Սպերցյանը Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am