Ավելի լավ է լինել հալածվող ընդդիմություն, քան կառավարության մեջ տնփեսա. Աշոտյան

«Վարչապետի ելույթը դուրս եկավ, լավ խոսեց, ավելի լավ խոսեց, քան ծրագիրն էր ներկայացաված։ Ելույթն ավելի լավն էր, քան հարցուպատասխանը, հարցուպատասխանն էլ ավելի լավն էր, քան ծրագիրը»,- այսօր խորհրդարանում նոր կառավարության ծրագրի քննարկմանն ասաց Հանրապետական խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը,-փոխանցում է Panorama.am-ը։ Նա իր խոսքում նշեց, որ կայուն զգացողություն ստացավ, որ ծրագիրը վարչապետի գրչի տակով չի անցել, հակառակ պարագայում բազմաթիվ գոնե ոճաբանական խնդիրներ վստահաբար լուծված կլինեին։ Ինչ վերաբերում է ծրագրի բովանդակությանը, Աշոտյանն ասաց, որ այնտեղ ոչ մի ժամկետ, ոչ մի ցուցիչ չկա. «Ոչ մի բանով ձեզ չեք պարտավորեցրել, ճիշտ եք արել, ինչու մեզ օգնեք, հետո մենք չափենք՝ լավ եք աշխատել, թե ոչ։ Շատ լավ է ձևակերպված արցախյան հարցի լուծումը, որևէ մեկը ոչ մի բան չի հասկանում այդ ձևակերպումից, քանի որ Ստեփանակերտի մայիսի 9-ի Ձեր հայտարարությունները և ներկայացված տեքստը համահունչ չէին,  Ձեր այսօրվա հարցուպատասխանին հնչեցրած տեսակետը համահունչ չէր այն երկուսին։ Խնդրում եմ՝ տվեք Արցախյան հիմնախնդրի այսօրվա իշխանական բանաձևը, որ մենք անկախ մեր քաղաքական տարաձայնություններից այն առաջ տանենք»։ Աշոտյանը ծրագրում մի վտանգավոր բան էլ էր նկատել, որը խնդրեց ուղղել մինչև ծրագրի քվեարակությունը։ «Ես միշտ գիտեի, որ արցախյան հակամարտությունը ծագել է, որովհետև Ադրբեջանը հարձակվել է Արցախի և Հայաստանի վրա, քանի որ Արցախի ժողովուրդը կյանքի է կոչել ինքնորոշման իր իրավունքն ազատ ապրելու։ Ոնց կարելի է գրել, որ կոնֆլիկտի հիմնական հիմնական կողմն Արցախն է։ Խնդրում եմ հանեք «հիմնական կողմ» արտահայտությունը»,- ասաց պատգամավորը։ Աշոտյանը խնդրեց ծրագրում ավելացնել նաև ներառական կրթության, եվրապական բարձրագույն կրթական տարածքին ինտեգրվելու խնդիրը, քանի որ առանց սրանց ոլորտը չեն կարող բարեփոխել։ «Տնտեսական առաջնահերթությունների բլոկը պարզապես Նիկոլ Փաշինյանի մայիսի 8-ի ելույթից քոփի փեսթ արած առաջնահերթություններ են։ Սիրելի նախարարներ, այն ինչ որ կարելի է վարչապետին, չի կարելի վարչապետի ցլերին, հունական ասացվածքով ասած, աշխատեիք մի քիչ տեքստի վրա։ Ի՞նչ եք պատկերացնում, հեղափոխական տուրիզմի զարգացման հեռանկարը ո՞րն է, հարգում եմ ձեր կատարած աշխատանքը, ընդունում եմ իշխանափոխության արդյունքները, չեմ հեգնում, կարո՞ղ է Մադամ Տյուսոյի հետ մոմե արձանների սրահ բացեք՝ հեղափոխությանը նվիրված։ Չեմ հասկանում, Գառնին, Գեղարդը, Սևանը, Ծաղկաձորը, Մատենադարանը ձեզ ի՞նչ են արել, որ տուրիզմի հիմնական մասը դրել եք բացառապես այս ուղղության վրա»,- ասաց Աշոտյանը։ Անդրադառնալով պատգամավոր Նաիրա զոհրաբյանին ելույթին՝ նա նշեց. «Նման ելույթներով ձեր քաղաքական թիմին ավելի շատ վնաս եք տալիս, քան օգուտ։ Ավելի լավ է լինել հալածվող ընդդիմություն, քան կառավարության մեջ տնփեսայի կարգավիճակում հանգրվանած քաղաքական ուժ»։

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ իրանագետ Մոսկվայից Երևան երկու չվերթ է ուշացվել «Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան 1 օր ջուր չի լինելու Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով Խոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են «Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար Մեծ Բրիտանիան ավելի քան 5 միլիարդ ֆունտ կհատկացնի զինված ուժերում անօդաչուների ներդրման համար Սկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ ՀՀ-ն էներգիայի վերափոխման ինդեքսով 120 երկրների թվում 65-րդն է․ «Լույս» հիմնադրամի վերլուծությունը Բախվել են «Volkswagen»-ը և «Mitsubishi»-ն․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա 1 զոհ Մոսկվայի համբերությունն անսահման չէ․ ինչ կինի, եթե «կարմիր գծերը» հատվեն․ Զաքարյան Ուկրաինան հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցում է Ֆրանսիայի հետ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը․ քաղաքական շարժառիթներն ու հնարավոր հետևանքները Արմավիրի ավտոտնակներից մեկում այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա «Պատերազմի չգոյությունը չի նշանակում խաղաղություն»․ Բագրատ Սրբազանի ուղերձը Թումանյան փողոցի շենքերից մեկից հոսանքահարված 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց Սևանում բախվել են բեռնատարն ու մեքենան, վերջինս բախվել է արգելապատնեշին Հունիսի վերջին հզոր ձնաբծեր ՀՀ-ում՝ 2800մ բարձության վրա. Սուրենյան Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք. Լևոն Ազիզյան Մովսիսյանը նշել է, թե եվրոպական թոփ 5 լիգաներից, որ ակումբին կհամապատասխաներ Սպերցյանը Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am