Բա հո ձեր բոլշևիկ պապերից ուրիշ բան չէիք ժառանգելու, Նժդեհի, Դրոյի, Անդրանիկի հրաժարականը ու կախաղանը պահանջող

Նոր համացանցում տեսա տարածում են Ստեփանակերտում տեղի ունեցած միջադեպի մասին Խանումյանի «բացատրությունը»` շատ թռուցիկ նշվել էր, որ տուժել է նաև անվտանգության ծառայության կապիտան, դե դա հենց էնպես էլի ձեռի հետ, այսինքն որ ծեծել են սկզբից անվտանգության ծառայության կապիտանին դա նենց էլի թռուցիկ, «տուժել է»-ով սահմանափակվենք…  հետո նշվում են պահանջներ նույն ծառայության հատուկ ջոկատայինների հրամանատարների հեռացման պահանջով և խախտելով նույն անվտանգության բոլոր կանոնները նշում են նրանց անունները, դե որ նշել եք հիմա ասեմ իմացեք: Հիշում ե՞ք, որ հպարտանում էիք ուղղաթիռի օդաչուներին դուրս բերելու աննախադեպ հաջող ու գերազանց գործողության մասնակիցներով, հիշում ե՞ք որ հպարտանում և ցնծում էիք մեր պետական սահմանների այս կամ այն պատժիչ, կանխարգելիչ, հակառակորդի դիպուկահարների վնասազերծման, մեր զինվորների վրա կրակած բազաների ոչնչացման և այլ օպերացիաներով… Այ էդ ամեն ինչի «պատասխանատուների» հրաժարականն են պահանջում: Կարծում եմ գոհ եք որ վերջին երկու տարում հակառակորդին չի հաջողվում ոչ մի դիվերսիոն ներթափանցման փորձ անել, որ հազարավոր մեր դիրքապահ երեխաներն ու սպաները անհամեմատելի ավելի ապահով պայմաններում են ծառայում, որ հակառակորդի ողջ տարածքը հիմա գիշեր և ցերեկ հսկվում է մինչև 10 կմ խորությամբ և շատ տեղերում ավելի, որ հակառակորդը այլևս բացի հեռահար դիպուկահարի կրակոցով այլևս միջոց չունի մոտենալու և վնասելու մեր երեխեքին, որ այսօր մեր դիրքերը ժամանակակից տեխնիկական միջոցների հագեցած լինելու արդյունքում մեր զինվոր տղերքը ստիպված չեն իրենց կյանքը վտանգելու և ֆիզիկական դիտարկումներ անելու : Այ այդ ամենի անմիջապես «մեղավորների» մասնակիցների, տեղադրողներին և կազմակերպիչներին, ովքեր մոռանալով որ իրենց գործը բանակը չի, որ իրենց գործը հրաման տալն է, անձամբ իրենք գնում են և անձամբ իրենք ամենավտանգավոր կետերում հարյուրավոր անգամ վտամնգելով իրենց կյանքը տեղադրում անվտնագության համակարգերը դիպուկահարների կրակոցների, հրետանու աշխատանքի և այլ սպառնալիքների տակ: Հիշում ե՞ք որ ասում էի իրական հերոսները ապրում են և այդպես էլ մնում անհայտ, իսկ կամերաների առաջ հաճախ երևացող, սիրուն ֆոտոներ անողներին « այդ թվում նաև ինձ » հերոսացնում եք: Այ իսկական, և ամենաիրական հերոսների հրաժարականն եք պահանջում, մինչև հիմա լռել եմ քանի որ իրավունք չունեի բարձրաձայնել իրական հերոսների անունները, հուսով որ իմ վավերագրությունները հետագայում ցույց կտան ովքեր են եղել մեր սահմանների մեր երեխաների մեր ազգի, մեր Հայրենիքի իրական պաշտպանները բառի բուն իմաստով: Առիթ էր պետք, որպեսզի հայտնվեն «նոր հերոսներ» որոնցից շատերը սահմանին ամենամոտը համացանցով են գնացել: Վավերագրված ունեմ հարյույրավոր իսկական հերոսություններ ձեր հրաժարական պահանջած սպաների անմիջական մասնակցության, մեր զինվորների մայրերը պետք է խոնարհվեն նման սպաների կատարած անձնազոհության դրսևորումների համար, ինձ մի հավատացեք, հարցրեք այսօր սահմանին կանգնած բոլոր դիրքապահներին, ովքեր չունեն աթոռատենչ շեղվածություն: Այսօր հերոսներ են կարգին հաղորդման մեջ մարմնավորված հերոսները, կիսաբաց լուսամուտներն ու սելֆիամոլ զենքով ծառերի տակ նկարված «ռեմբոները» կամ սերիալում հզոր տղա խաղացած դերասանները, իսկ իրական հերոսներին տրորեք, հեռացրեք, նեղացրեք, բա հո ձեր բոլշևիկ պապերից ուրիշ բան չէիք ժառանգելու, Նժդեհի, Դրոյի, Անդրանիկի հրաժարականը ու կախաղանը պահանջող: էսօր փողոց փակեք 72 թվականին դպրոցում ձեզ ճնշած դասընկերոջ հրաժարականը պահանջելով… Պահանջեք բայց հետո չմեղադրեք, որ ձեզ անտեր թողեցին ու եկան սրբեցին տարան թուրքերը… Արշակ Զաքարյան

դիտվել է 79 անգամ
Լրահոս
Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ իրանագետ Մոսկվայից Երևան երկու չվերթ է ուշացվել «Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան 1 օր ջուր չի լինելու Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով Խոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են «Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար Մեծ Բրիտանիան ավելի քան 5 միլիարդ ֆունտ կհատկացնի զինված ուժերում անօդաչուների ներդրման համար Սկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ ՀՀ-ն էներգիայի վերափոխման ինդեքսով 120 երկրների թվում 65-րդն է․ «Լույս» հիմնադրամի վերլուծությունը Բախվել են «Volkswagen»-ը և «Mitsubishi»-ն․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա 1 զոհ Մոսկվայի համբերությունն անսահման չէ․ ինչ կինի, եթե «կարմիր գծերը» հատվեն․ Զաքարյան Ուկրաինան հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցում է Ֆրանսիայի հետ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը․ քաղաքական շարժառիթներն ու հնարավոր հետևանքները Արմավիրի ավտոտնակներից մեկում այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա «Պատերազմի չգոյությունը չի նշանակում խաղաղություն»․ Բագրատ Սրբազանի ուղերձը Թումանյան փողոցի շենքերից մեկից հոսանքահարված 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց Սևանում բախվել են բեռնատարն ու մեքենան, վերջինս բախվել է արգելապատնեշին Հունիսի վերջին հզոր ձնաբծեր ՀՀ-ում՝ 2800մ բարձության վրա. Սուրենյան Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք. Լևոն Ազիզյան Մովսիսյանը նշել է, թե եվրոպական թոփ 5 լիգաներից, որ ակումբին կհամապատասխաներ Սպերցյանը Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am