Ստանիսլավսկիում լարված մթնոլորտ է. Ա. Գրիգորյանի մահից հետո թատրոնում գեղղեկավարի պայքար է

Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը նախկին գեղարվեստական ղեկավար երջանկահիշատակ Ալեքսանդր Գրիգորյանի մահից հետո առանց ղեկավարի է մնացել: Այս պահին Ստանիսլավսկու թատրոնում լարված մթնոլորտ է. ղեկավարի պատվավոր պաշտոնը զբաղեցնելու համար պայքարում են Ալեքսանդր Գրիգորյանի դուստրը՝ ռեժիսոր Նորա Գրիգորյանը, եւ դերասան Ռոբերտ Հակոբյանը: Նորա Գրիգորյանը մեր զրույցում ասաց, որ թատրոնի գեղարվեստական ղեկավարի դերը ստանձնելու շուրջ իր մասին բազմաթիվ դրական եւ բացասական կարծիքներ է լսել, անգամ ոմանք կարծիք են հայտնել, թե թույլ չեն տա, որ այդ պաշտոնը ժառանգաբար փոխանցվի: «Ես ունեմ իմ առանձին աշխատանքը, ունեմ իմ գործը, որը թե՛ Եվրոպայում, թե՛ Ռուսաստանում շատ գնահատված է: Քանի որ հայրս վերջին երկու տարիներին հիվանդ էր՝ բեմադրությունները հիմնականում ես էի անում, եւ այն, որ ես մանկուց եմ թատրոնում եւ այն ուղն ու ծուծով գիտեմ, դա մի կողմ եմ դնում: Այսօր ես չեմ ուզում տեսնել, թե թատրոնն ինչպես է վերանում կամ որակից ընկնում, դրա համար ես ամեն ինչի պատրաստ եմ, իսկ այդ ամենն այսօր մեր թատրոնում ակնհայտորեն կատարվում է: Այն բեմադրությունները, որոնք հայրս է արել ժամանակին, կան ներկայացումներ, որոնցից գոնե մի քանիսը պետք է պահպանվեն, օրինակ «Հիշատակման աղոթք», «Խանում» եւ այլն»,- ասաց հայտնի ռեժիսորի դուստրը: Նորա Գրիգորյանը հայտարարեց, որ Ռոբերտ Հակոբյանին թատրոնի գեղարվեստական ղեկավարի դերում չի տեսնում, քանի որ նա դերասան է, իսկ դերասանը չի կարող ղեկավարել նախ եւ առաջ այն պատճառով, որ յուրաքանչյուր դերասան առաջին հերթին եսասիրաբար է վարվում եւ ոչ միշտ է օբյեկտիվ լինում, իսկ երկրորդ, որ թյուր կարծիք է այն, թե գեղարվեստական ղեկավարը պարտադիր պետք է տարիքով մեծ լինի: «Ես աթոռի կռիվ չեմ անում, ինձ համար թատրոնն է կարևոր: Մեկ տարի առաջ մշակույթի նախարարն ասում էր, որ ինչքան հնարավոր է ներկայացումները շոուի տիպի պետք է լինեն, այսինքն՝ կլասիկա չպիտի ներկայացվի կամ ինչքան հնարավոր է՝ հայտնի դեմքերին, դերասաններին պետք է ընդգրկել. ես այդ քաղաքականությանը կողմ չեմ: Մենք ռուսական թատրոն ենք, եւ ես գտնում եմ, որ հայ-ռուսական հարաբերությունների մեջ նույնպես կարևոր դեր ենք կատարում»,- ասաց Նորա Գրիգորյանը: ՀԺ–ն զրուցեց ռուսական թատրոնի գեղարվեստական ղեկավարի մյուս թեկնածուի հետ եւս: Դերասան Ռոբերտ Հակոբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ժամանակն է եկել, որ որեւէ մեկին ընտրեն, եւ որ չի կարելի առանց գեղարվեստական ղեկավարի մնալ, որովհետև դրա հետևանքով տուժում է թատրոնի որակը. «Ինչ-որ մեկը պետք է դրա համար պատասխան տա, երբ թատրոնում ներկայացումների համար գլոբալ առումով ոչ ոք պատասխանատու չէ, դա կարող է բերել բացասական հետևանքների»: Մեր հարցին՝ պատրաստակա՞մ է այդ բեռը կրել իր ուսերին եւ թատրոնի գեղարվեստական ղեկավարի պատասխանատվությունը ստանձնել՝ Ռոբերտ Հակոբյանը պատասխանեց՝ այո՛: Նշենք, որ մոտ օրերս Նորա Գրիգորյանն ու Ռոբերտ Հակոբյանը ծրագիր են ներկայացնելու մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին, ենթադրվում է, որ որոշում կայացնելուց առաջ նախարարը կլսի թատրոնի անձնակազմի կարծիքները: Անդրադառնալով իրենց ներկայացրած ծրագրերին եւ հետագա անելիքներին՝ Ռոբերտ Հակոբյանը նշեց. «Պետք է ասեմ, որ ծրագիր ներկայացնելը դեռ ոչ մի բան չի նշանակում, մարդ կարող է արտակարգ գրված ծրագիր ներկայացնել, սակայն ոչինչ չանել, կարևորը ծրագիրն իրականացնելն է, ոչ թե ներկայացնելը, եւ բոլորը չեն, որ ներկայացնում են ու կարողանում իրականացնել: Ես այդ մասին, անպայման խոսելու եմ տիկին Մակունցի հետ: Այնուհետև մենք նրան խնդրելու ենք, որ գա թատրոն, որտեղ հանդիպում կունենա մեր 30-ից ավելի դերասանական կազմի հետ, բոլորից կարծիքներ կլսի եւ նոր որոշում կկայացնի»: Դերասանից հետաքրքրվեցինք՝ եթե գեղարվեստական ղեկավարի դերում վերջինիս ընտրվելը բացառվի, ապա ո՞ւմ է տեսնում այդ պատասխանատու պոստում. Ռոբերտ Հակոբյանն ասաց. «Ես Նորային չեմ տեսնում, եթե տեսնեի՝ չէի ներկայացնի իմ թեկնածությունը: Ես չեմ տեսնում մեր թատրոնում որևէ մեկին, որը կարող է այդ բեռն իր վրա վերցնել, դրա համար էլ առաջադրվել եմ: Ես չեմ տեսնում Նորային, դրա համար էլ մտել եմ այդ պայքարի մեջ»,- ասաց Ռոբերտ Հակոբյանը եւ վստահեցրեց, որ ամեն ինչ անելու է, որպեսզի նորա Գրիգորյանը չընտրվի: Գեղարվեստական ղեկավարի պաշտոնի համար պայքարող երկու թեկնածուների մասին զրուցեցինք թատրոնի տնօրեն Ֆրեդ Դավթյանի հետ: Վերջինս չցանկացավ տեսակետ հայտնել, թե երկուսից որ մեկի ընտրվելն է նպատակահարմար գտնում: Ֆրեդ Դավթյանն ասաց, որ այն, ինչ կորոշի մշակույթի նախարարությունը՝ ինքը միանշանակ կընդունի եւ պատրաստակամություն կդրսևորի համատեղ աշխատելու: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

դիտվել է 78 անգամ
Լրահոս
Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ իրանագետ Մոսկվայից Երևան երկու չվերթ է ուշացվել «Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան 1 օր ջուր չի լինելու Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով Խոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են «Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար Մեծ Բրիտանիան ավելի քան 5 միլիարդ ֆունտ կհատկացնի զինված ուժերում անօդաչուների ներդրման համար Սկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ ՀՀ-ն էներգիայի վերափոխման ինդեքսով 120 երկրների թվում 65-րդն է․ «Լույս» հիմնադրամի վերլուծությունը Բախվել են «Volkswagen»-ը և «Mitsubishi»-ն․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա 1 զոհ Մոսկվայի համբերությունն անսահման չէ․ ինչ կինի, եթե «կարմիր գծերը» հատվեն․ Զաքարյան Ուկրաինան հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցում է Ֆրանսիայի հետ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը․ քաղաքական շարժառիթներն ու հնարավոր հետևանքները Արմավիրի ավտոտնակներից մեկում այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա «Պատերազմի չգոյությունը չի նշանակում խաղաղություն»․ Բագրատ Սրբազանի ուղերձը Թումանյան փողոցի շենքերից մեկից հոսանքահարված 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց Սևանում բախվել են բեռնատարն ու մեքենան, վերջինս բախվել է արգելապատնեշին Հունիսի վերջին հզոր ձնաբծեր ՀՀ-ում՝ 2800մ բարձության վրա. Սուրենյան Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք. Լևոն Ազիզյան Մովսիսյանը նշել է, թե եվրոպական թոփ 5 լիգաներից, որ ակումբին կհամապատասխաներ Սպերցյանը Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am