Բոլորն ասում են՝ կգանք ու նոր Երևան կկառուցենք, դրա համար էլ հին Երևանը քանդվեց. Բուռն քննարկում Կարինե Հակոբյանի և Կարինե Խոդիկյանի միջև (video)
«Մինչ այսօր չի եղել այն գիտակցումը, որ ակնախությունը, ազգային ինքնությունը, մշակույթը սերտորեն կապված են»,-այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց մշակութաբան Կարինե Հակոբյանը: Մշակութաբանի խոսքով՝ այս կառավարության հիմնական խնդիրը նախկին արատներից ձերբազատվելն է. «Աշխարհում քիչ ժողովուրդներ կան, որ ունեն այնպիսի մշակույթ, ինչպիսին ունենք մենք, ուստի ՀՀ-ում մշակույթի նախարարությունը պետք է դառնա գերակա նախարարություններից մեկը»: Ասուլիսի մյուս բանախոս, մշակույթի նախկին փոխնախարար, հրապարակախոս Կարինե Խոդիկյանը նշեց՝ Փաշինյանի թիմը ընդամենը մեկ ամիս է, ինչ գործի է անցել․ գնահատականներ տալիս այս մասին պետք է հիշել. «Ես չեմ կարծում, որ այս կառավարությունն իր առջև խնդիր է դրել մեկ տարվա կտրվածքով կոնկրետ գործընթացների փուլեր նշել»: Կարինե Խոդիկյանը կարևորում է, որ ինչքան էլ նորը լավ է, եղածի լավը չպետք է մոռանալ. «Այս տարիների ընթացքում ազգային դիմագիծ ունեցող մեր բոլոր թանգարանները, մշակութային արձանները մնացել են, բայց որոշ հարցերում այո՛, ես էլ ունեմ կասկածներ։ Դեռ բացայհայտումներ էլ կլինեն, բայց մերժել, ասել սպիտակ էջից պիտի սկսենք մեր կյանքը, ես դրան համաձայն չեմ»: Մանրամասները՝ տեսանյութում.
