«Ռուսաստանը Հայաստանի հետ հարաբերություններում հիմնվում է Նիկոլ Փաշինյանի հայտարարության, այլ ոչ թե ռուս և հայ փորձագետների կարծիքների վրա». Լավրով (տեսանյութ)

Մոսկվայում ավարտվել են ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի բանակցությունները: Լավրովը հայտարարել է, որ բանակցությունների ընթացքում քննարկվել են մի շարք երկկողմ հարցեր՝ Մոսկվայի և Երևանի միջև առևտրատնտեսական համագործակցությունից մինչև էներգետիկ, հեռահաղորդակցման և բանկային ոլորտներ: «Մենք լավ բանակցություններ անցկացրեցինք, կառուցողական, վստահելի, դաշնակցային հարաբերությունների ոգով, որոնք կապում են մեր պետությունները, մեր ռազմավարական համագործակցության ոգով: Մենք հաստատում ենք ռուս-հայկական քաղաքական երկխոսության դինամիկ բնույթը, այդ թվում բարձր մակարդակով»,- ասել է Լավրովը: Պատասխանել Հայաստանում իշխանափոխությունից հետո Մոսկվայի և Երևանի հարաբերությունների հնարավոր փոփոխության մասին լրագրողների հարցին, Լավրովը նշել է, որ Ռուսաստանը Հայաստանի հետ հարաբերություններում հիմնվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվայի հետ միության մասին հայտարարության, այլ ոչ թե ռուս և հայ փորձագետների կարծիքների վրա: Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին՝ Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը՝ հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, իր ամերիկացի և ֆրանսիացի գործընկերների հետ շարունակում է նպաստել հակամարտության խաղաղ կարգավորմանն ու փոխընդունելի որոշումների որոնմանը: Իր հերթին, Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է, որ Երևանը խորը համագործակցություն ունի Մոսկվայի հետ բոլոր ոլորտներում: ՀՀ արտաքին գործերի նախարարը նաև Լավրովին հրավիրել է Երևան:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Պայմանագրային զինծառայողի հարցերը Փաշինյանը տեղում լուծեց Մեկ օր գալու է այն օրը, որ ծանր սրտով ու ամոթով չենք դիմավորելու Մայիսի 9-ի տոնը. Բեգլարյան Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Պարենի համաշխարհային գներն աճում են արդեն երրորդ ամիսն անընդմեջ Պետք է ուժեղացնենք մեր երկիրը, ներկայացնում ենք ծրագիր, որը մեր երկիրը փոխելու է․ Կարապետյանը՝ Սիսիանում Մշակութային օբյեկտների վրա հարձակումները արտացոլում են իրանական ինքնության նկատմամբ թշնամանքը․ Փեզեշքիան Իրանը վերսկսել է թռիչքները Իրաք Կիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով «Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է ամբողջ ուժով». CENTCOM Արտաշատում վրաերթի են ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Գորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել 3 օտարերկրացիներ Արմավիրում փորձել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնել Իշխանական քարոզչամեքենան ստում է, հանրահավաքի վայրից ոչ մի անձ բերման չի ենթարկվել. «Ուժեղ Հայաստան» Հռոմում ձերբակալել են Ուզբեկստանում Իտալիայի նախկին դեսպանին՝ ռուսներին անօրինական վիզաներ տրամադրելու համար Հունգարիայում սկսել է գործել նոր խորհրդարանը. խորհրդարանի շենքի վրա կրկին բարձրացվել է ԵՄ դրոշը Իրանը երկամսյա դադարից հետո վերսկսել է Մեշհեդ-Բաղդադ ավիաչվերթը ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների այցը Մոսկվա դեռ չի նախապատրաստվում․ Պեսկով Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. Մերց Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը Լրանում է բուհերի ընդունելության քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ ԳԹԿ Զելենսկին ու Կոշտան քննարկել են Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության հետագա քայլերը «Ապագայի հանդեպ վստահությամբ ենք ուղղելու հայի մեջքը, հզորացնելու մեր հայրենիքը»․ Ռոբերտ Քոչարյան Կրեմլը հույս ունի, որ Թրամփը «կարգի կհրավիրի» Ուկրաինային հրադադարի պահպանման հարցում Toyota-ն վրաերթի է ենթարկել երեխայի, ապա՝ բախվել խանութի ցուցափեղկին․ 2 վիրավոր կա Գյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` Տափերականում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am