Աննախադեպ հավաք ոստիկանապետի մոտ. Ինչ հարցեր են քննարկվել
armlur.am. Արդեն հայտնել էինք, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր աննախադեպ մի հավաք է կազմակերպել:Մեր տեղեկություններով թվով 300 շարքային օպերների հավաքն արդեն ավարտվել է: ՀՀ ոստիկանության օպերատիվ ծառայության անձնակազմի ղեկավար որևէ մարմին չի մասնակցել: ArmLur.am-ի տեղեկություններով` այսօր կայացած հանդիպման ընթացքում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը օպերներին «դուխ է տվել» միաժամանակ կրիմինալ տարերի դեմ պայքարում առավել համարձակ քայլեր անելու համար, ինչպես նաև զգուշացրել է, որ ոստիկանության գործողությունների ցանկացած ինֆորմացիոն արտահոսք կատարողի հեղինակը խիստ կպատժվի:Ոստիկանապետը նաև շարքային օպերներին բացատրել է այն եղանակը, թե ինչպես կարող են իրեն տեղեկություն տրամադրել ՀՀ ոստիկանության օպերատիվ ծառայության անձնակազմի ղեկավար կազմի գործողությունների վերաբերյալ, մասնավորապես, որպեսզի հնարավոր լինի կանխել քրեական տարրերի տեղեկատվության հնարավոր վաճառքը: Մանրամասները սկզբնաղբյուր կայքում
