Ե՞րբ են բարձրանալու թոշակներն ու աշխատավարձերը. Փաշինյանը ժամկետն է հայտնում
ԱԺ հատուկ նիստում ներկայացնելով կառավարության ծրագիրը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նշեց, որ ունենհստակ խնդիր այս հարցի հետ կապված: «Մենք շատ հստակ խնդիր ենք ձեւակերպել պետական եկամուտների կոմիտեի եւ ընդհանրապես Կառավարության առաջ՝ էականորեն մեծացնել պետական եկամուտները: Ինչը պետք է տեղի ունենա երեք գործոնների հաշվին: Առաջինը դա պետք է տեղի ունեն ստվերի կրճատման, օրինականության ապահովման հաշվին: Երկրորդ, մենք ասում ենք, որ Հայաստանում գործարարներն ազատված են որեւէ կոռուպցիոն պարտավորությունից: Մենք հույս ունենք, որ այդ միջոցները կնպաստեն բյուջեի եկամուտների ավելացմանը: Հույս ունենք, որ առնվազն մյուս տարվա պետական բյուջեում մենք կնախատեսենք կենսաթոշակների ու աշխատավարձերի ավելացում: Հույս ունեմ, որ եկամուտների հավաքագրումը տեղի կունենա էական պրոֆիցիտով եւ դա հենց առաջին հնարավորության դեպքում՝ այդ քայլին կգնանք»,- ասաց Փաշինյանը:
