Ես որոշում եմ կայացրել. Փաշինյանը խնդրում է և աղաչում
ԱԺ հատուկ նիստում ներկայացնելով կառավարության ծրագիրը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նշեց, որ Հայաստանի վարչապետի պաշտոնը ստանձնելով՝ անձամբ բախվել է այն իրողության հետ, որ ՀՀ դատական համակարգը Բաղրամյան 26-ից ստացվող հրահանգներով աշխատելու սովորություն ունի: «Նոր իշխանության առջեւ գայթակղության մի մեծ քար է դրված՝ ի՞նչ անել՝ շարունակե՞լ դատարաններին հրահանգավորելու արատավոր ավանդույթը, թե՞ կոնկրետ քայլեր անել՝ դատական համակարգի անկախությունը երաշխավորելու համար: Բաղրամյան 26-ում հայտնվելով՝ ինքս ինձ համար որոշում եմ կայացրել չշարունակել արատավոր այս գործելակերպը, զերծ մնալ դատավորների «շեֆի» դերակատարումը ստանձնելուց»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ երբեմն խնդրում են, աղաչում, որ իրենց ասեն, թե ինչպես վարվել. «Ես հրաժարվում եմ նման գործելակերպից, դա դեպի դիկտատուրա տանող ուղի եւ անպատվաբեր ճանապարհ է»:
