Կոկաինի, բանտի,հետո կառավարություն հասնալու պատմության հետքերով

Սիրելի՛ քաղաքացիներ, տեղյակ ենք, որ փոխվարչապետի խորհրդական Գեորգի Մուրադյանի նշանակումը սոցիալական ցանցերում և մամուլում որոշակի քննարկումների և մտահոգությունների առիթ է դարձել: Ուսումնասիրել ենք նաև մամուլի անդրադարձը Գեորգի Մուրադյանի կենսագրությանը, մասնավորապես՝ նրա ենթադրյալ առնչությանը թմրանյութերի մաքսանենգության հետ: Այս առիթով մենք մեր մտահոգությունն ենք հայտնում տեղեկատվության ոչ համակողմանիության կապակցությամբ: Հրապարակումներից որևէ մեկում մենք չենք տեսել այն փաստի արձանագրումը, որ Գեորգի Մուրադյանի նկատմամբ կայացված դատական վճիռը թմրանյութերի ապօրինի շրջանառության հոդվածով չէ: Թեև Մուրադյանը 2007 թվականին հարուցված թմրանյութերի մաքսանենգության գործով ներգրավվել է որպես մեղադրյալ, սակայն քննության ընթացքում որևէ ապացույց չգտնելով՝ մեղադրանքի էությունը փոխվել է, և նրան առաջադրվել է ապօրինի ռազմամթերք պահելու մեղադրանք: Եվ հենց այդ մեղադրանքով է մեղադրական կողմը ներկայացել դատարանում: Հինգ ամիս և տասն օր տևած կալանքից հետո Մուրադյանը ապօրինի ռազմամթերք պահելու մասով մեղավոր է ճանաչվել, դատապարտվել 5 ամիս 10 օր ազատազրկման և ազատ արձակվել դատարանի դահլիճից: 2008 թվականին նա բողոքարկել է վճիռը վերաքննիչ դատարանում և արդարացվել: Այս բոլոր փաստերն անտեսված են մամուլի առկա հրապարակումներում: Թեև մեր գրասենյակը և պարոն Մուրադյանը գիտակցում են, որ պաշտոնատար անձը, էթիկայի նորմերով պայմանավորված, առավել լայն հանդուրժողականություն պիտի ցուցաբերի քննադատություններին, սակայն, եթե հարցը դիտարկենք իրավական տեսանկյունից, կա ուժի մեջ մտած վճիռ, որով Մուրադյանն արդարացվել է: Իսկ եթե հարցը դիտենք իրավական հարթությունից դուրս, ապա առանցքային նշանակություն ունի հիշյալ գործի քննության ժամանակաշրջանը, երբ Հայաստանի դատաիրավական համակարգը հենված չի եղել արդարության սկզբունքի վրա: Գործի քննության մեջ տեղ գտած բազմաթիվ հակասությունների համատեքստում որևէ միանշանակ գնահատական օբյեկտիվ համարվել չի կարող: Փաստերի ոչ համակողմանի ներկայացումն ու ոչ պատշաճ վերլուծությունը օբյեկտիվորեն կարող էին և հանգեցրել են հանրային բացասական ընկալումների: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ ենք համարել հանդես գալ այս հայտարարությամբ: Ինչ վերաբերում է Գեորգի Մուրադյանի` խորհրդականի պաշտոնում նշանակման նպատակահարմարությանը, նշենք, որ պարոն Մուրադյանը ունի համակարգի տարբեր օղակներում աշխատելու հարուստ փորձառություն, իր ջանքերով հիմնադրվել է Օդեսայում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը և լուծել իր առջև դրված խնդիրները բազմազգ այդ տարածաշրջանում` արժանանալով բոլոր կողմերի վստահությանը, ունի բանակցային դրական որակներ, լավ է ճանաչում պետական կառավարման համակարգն իր կառուցվածքով և պատմությամբ, ուստի նրա խորհրդատվությունը անհրաժեշտ է նոր կառավարությանը որոշումների կայացման հարցում: Շնորհակալություն ենք հայտնում վստահության և մեր գործունեության նկատմամբ ցուցաբերած մանրակրկիտ ուշադրության համար:  

դիտվել է 139 անգամ
Լրահոս
Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ իրանագետ Մոսկվայից Երևան երկու չվերթ է ուշացվել «Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան 1 օր ջուր չի լինելու Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով Խոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են «Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար Մեծ Բրիտանիան ավելի քան 5 միլիարդ ֆունտ կհատկացնի զինված ուժերում անօդաչուների ներդրման համար Սկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ ՀՀ-ն էներգիայի վերափոխման ինդեքսով 120 երկրների թվում 65-րդն է․ «Լույս» հիմնադրամի վերլուծությունը Բախվել են «Volkswagen»-ը և «Mitsubishi»-ն․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա 1 զոհ Մոսկվայի համբերությունն անսահման չէ․ ինչ կինի, եթե «կարմիր գծերը» հատվեն․ Զաքարյան Ուկրաինան հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցում է Ֆրանսիայի հետ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը․ քաղաքական շարժառիթներն ու հնարավոր հետևանքները Արմավիրի ավտոտնակներից մեկում այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա «Պատերազմի չգոյությունը չի նշանակում խաղաղություն»․ Բագրատ Սրբազանի ուղերձը Թումանյան փողոցի շենքերից մեկից հոսանքահարված 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց Սևանում բախվել են բեռնատարն ու մեքենան, վերջինս բախվել է արգելապատնեշին Հունիսի վերջին հզոր ձնաբծեր ՀՀ-ում՝ 2800մ բարձության վրա. Սուրենյան Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք. Լևոն Ազիզյան Մովսիսյանը նշել է, թե եվրոպական թոփ 5 լիգաներից, որ ակումբին կհամապատասխաներ Սպերցյանը Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am