Ինչ է արվում Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու համար
«Արտահերթ ընտրություններն անհրաժեշտ են, որպեսզի հեռանա կեղծիքով ընտրված օրենսդիր իշխանությունը։ Ինչպես հեռացել է կեղծիքներով ու ընտրակաշառքներով ընտրված գործադիր իշխանությունը, այնպես էլ պետք է հեռանա կեղծքիներով ու ընտրակաշառքներով ընտրված օրենսդիր իշխանությունը», - Ազգային ժողովի արտահերթ նիստում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Առաջիկայում գործող կառավարությունը օգտագործելու է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վրա։ Փոփոխությունները, գործադիրի ղեկավարի խոսքով, ապահովելու են հանրության ազատ կամարտահայտումն ընտրություններում,-ասաց նա:
Նա տեղեկացրեց, որ կառավարությունը մտադիր է ԸՕ-ում փոփոխություններ կատարելու համար աշխատանքային խումբ ստեղծել, որում ընդգրկվելու համար հրավեր կստանան խորհրդարանի խմբակցությունները, քաղհասարակության, ինչպես նաև արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչները։
