Ղալլաթ են անում՝ խոսում են,շուն են, հաչում են.Մանվել Գրիգորյանը՝ԵԿՄ-ից հրաժարվելու մասին
«Չեմ պատրաստվում հրաժարականա տալ Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահի պաշտոնից :Ղալլաթ են անում էդ խոսացողները», - Ազգային ժողովում անդրադառնալով ԵԿՄ նախագահի պաշտոնից իր հրաժարականի պահանջի մասին խոսակցություններին՝ ասաց գեներալ, պատգամավոր Մանվել Գրիգորյանը :
Քննարկվում է Սասուն Միքայելյանին ԵԿՄ նախագահի պաշտոնում ընտրելու մասին հարցը, հարցրեցին լրագրողները,ինչն ի պատասխան Մանվել Գրիգորյանը պատասխանեց. «Տո ով ուզում ա ըլնի, ղալաթ են անում՝ խոսում են, շուն են, հաչում են»։
Մյուս հարցին, թե շարունակելու է պաշտոնավարել, Մանվել Գրիգորյանը պատասխանեց. «100 տոկոս, կասկածող ըլնի, գլուխն էլ ինչքան ուզում ա մեծ ըլնի»։
Մանվել Գրիգորյանը, սակայն, չպատասխանեց Հանրապետական խմբակցությունից դուրս գալ-չգալու մասին հարցին։
