Մի՞ թե նոր Հայաստանի մամուլից 37 թվականի հոտ պետք է գա

Առավել զարմանալի է, երբ նման հոդվածները տեղ են գտնում այն թերթերի էջերում, որոնք շարունակաբար կրկնում են, որ այսօր նոր Հայաստանում ենք ապրում: Մի՞ թե նոր Հայաստանի մամուլից 37 թվականի հոտ պետք է գա: Առավել տրամաբանական կլինի, եթե մամուլը եւս զգա նոր Հայաստանի շունչը, սկսի աշխատել նոր Հայաստանին արժանավայել ոգով: Եթե նախկինում նման հրապարակումները հիմնավորվում էին վախի մթնոլորտով, եթե համարվում էր, որ Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման տարիներին մարդիկ կարող են հետապնդվել կարծիքի համար, ապա այսօր հաստատ նման մտավախություն չի կարող լինել: Ուրեմն ո՞րն է պատճառը, որ այսօր էլ առանց ինֆորմացիայի աղբյուր նշելու հրապարակումներ են լինում, որոնցում հորինովի մեղադրանքներ են ներկայացվում կոնկրետ անձանց: Խնդրելով պահանջում եմ` Երկրապահին վերաբերող ցանկացած լուր, ասեկոսե, մինչ հրապարակելը ճշտել ԵԿՄ պատասխանատուների հետ: Նաեւ լրագրության տարրական պահանջ է, որ երաշխավորվի բանավեճի երկու կողմի, բոլոր կողմերի կարծիքների առկայությունը որեւէ նյութում: Հաստատ լրագրողական էթիկայի սահմաններում չէ, երբ իրեն ինտելեկտուալ համարող հեռուստալրագրողն իր հեղինակային հաղորդման ժամին եթեր է տրամադրում կասկածելի կենսագրությամբ մեկին, որին նաեւ օգնում է, ուղղորդում է ցեխ շպրտել կոնկրետ անձանց հասցեին, իսկ հետո նույն այդ հեռուստաաստղը հրաժարվում է տաղավար հրավիրել այն գործչին, ում իր եթերում կոպտորեն զրպարտել են: Որոշ ճարպիկների մտքով էլ անցել է, թե իրենք իրավասու են որոշել` ո՞վ լինի ԵԿՄ վարչության նախագահ: Իրենց պատկերացմամբ կարող են գժտեցնել նախկին մարտական ընկերներին, ովքեր իրար հետ հաղթական, հերոսական ճանապարհ են անցել: Եվ դա քողարկում են իբր թե մտահոգությամբ` բա թե Երկրապահը կապ չունի այսօրվա իշխանության հետ, Երկրապահը ասոցացվում է նախկին իշխանության հետ, ուրեմն հանգուցալուծում կարող է լինել Սասուն Միքայելյանի նշանակումը ԵԿՄ ղեկավարի պաշտոնում: Լավ Երկրապահի կարծիքը չեք հարցնում, գոնե Սասուն Միքայելյանի կարծիքը հարցրե՞լ եք: Հարկ եմ համարում պարզաբանում ներկայացնել Երկրապահի վերաբերյալ, որպեսզի հետայսու եւս այս թեմայով ստեղծագործողները հաշվի առնեն իրողությունները, որ բխում են ԵԿՄ կանոնադրական, ծրագրային նպատակներից: ԵԿՄ հիմնադիր համագումարն անցկացվել է 1993-ին, բայց Երկրապահը ստեղծվել է դրանից էլ շատ առաջ: Երկրապահ կամավորական ջոկատներն իրենց վրա են վերցրել Հայաստանի, Արցախի ինքնապաշտպանությունը, հետագայում դարձել են հայոց բանակի հիմքը եւ կարողացել են հային պատերազմ պարտադրած Ադրբեջանին հրադադար պարտադրել: 1989-94 թվականների Արցախյան պատերազմում, ի թիվս այլ հերոսների, աչքի է ընկել նաեւ Մանվել Գրիգորյանը, ում ղեկավարած ստորաբաժանումները, հայտնի փաստեր են, պաշտպանել են Հադրութի մեծ մասը, ազատագրել են Ֆիզուլին եւ Մարտակերտի տասնյակ գյուղեր: Ինքս պատերազմի մասնակից չեմ, բայց երկրապահական ուխտագնացությունների ժամանակ անցել եմ այն տարածքներով, որ պաշտպանել, ազատագրել է Մանվել Գրիգորյանն ու տեսել եմ, թե երախտապարտ արցախցին ինչ ակնածանքով է խոսում գեներալի մասին: Մանվել Գրիգորյանի ռազմական սխրանքների մասին տարբեր առիթներով վկայել են Սպարապետ Վազգեն Սարգսյանը, Սամվել Բաբայանը, ՀՀ երեք նախագահները, Արցախի շատ հրամանատարներ: Երկրապահը վճռական մասնակցություն ունեցավ նաեւ 2016-ի ապրիլյան պատերազմին: Երկրապահն այսօր էլ իրեն արժանի հերթափոխ է պատրաստում, եւ 70 000-անոց երկրապահական ընտանիքի բաղկացուցիչ մասն են 13 000 երիտասարդ եւ 28 000 պատանի երկրապահները: Կամավորության սկզբունքով կառույցում ընդգրկված այս պատանիների եւ երիտասարդների համար համապատասխան դասընթացներ կազմակերպում են ԵԿՄ եւ տասնյակ գործընկեր կառույցների մասնագետները: Պատանիները շարային, կրակային պատրաստություն են անցնում, սովորում են ցուցաբերել առաջին բուժօգնություն, կողմնորոշվել արտակարգ իրավիճակներում, մասնակցում են հոգեւոր դասերի եւ այլն: Երկրապահի առաջնային խնդիրներից է նաեւ զոհված, անհայտ կորած, հաշմանդամություն ունեցող ազատամարտիկների ընտանիքներին սոցիալական, իրավական, բարոյական աջակցության ցուցաբերումը, այս ընտանիքների երեխաներին աջակցումը կրթություն ստանալու եւ որակավորմանը համապատասխան աշխատատեղ գտնելու հարցերում: Բնական է, որ թվարկված խնդիրներն ունեցող Երկրապահը պետք է գործակցի, պարտավոր է գործակցել իշխանության հետ: Եվ կարեւոր էլ չէ, թե ով է օրվա իշխանությունը: ԵԿՄ-ն ու իր առաջնորդը հայրենիքին, պետությանը ծառայել են թե՛ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին, թե՛ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսյանի: Այսօր էլ Մանվել Գրիգորյանը ոչ մեկից հրաժարվելու, ոչ մեկին դավաճանելու խնդիր չունի՝ համարում է, որ ՀՀ նախորդ երեք նախագահն էլ իր մարտական ընկերներն են: Երկրապահի սրբազան պարտքն է իր ծրագրային նպատակների իրագործման համար համագործակցել գործադիր իշխանության հետ, պաշտպանության, կրթության եւ գիտության, առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, արտակարգ իրավիճակների, սպորտի եւ երիտասարդության հարցերի, այլ նախարարությունների հետ, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ: Ոչ միայն Երկրապահն է պարտավոր, պետությունը, պետական կառույցներն էլ պարտավորություն ունեն զոհված, անհայտ կորած, հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքների, վաղվա Հայաստանի` պատանի, երիտասարդ սերունդների հանդեպ, ուրեմն եւ պետությունն էլ պետք է համագործակցի Երկրապահի հետ: Եվ գործակցում է` բոլոր ծրագրերը բնականոն ընթացքով շարունակվում են` սկսած պատերազմի վետերանների բուժաջակցությունից մինչեւ պատանի երկրապահների ճամբարին աջակցության ցուցաբերում: Եվ մի խնդրի էլ անդրադառնամ, որ անհարկի շահարկվում է: Կա կոնկրետ լրատվամիջոց, որ հաճախակի է կրկնում. «Չնայած Մանվել Գրիգորյանն ասում է, որ ՀՀԿ-ական չէ»: Իրականում Մանվել Գրիգորյանը այսօր էլ, մեկ տարի առաջ էլ, երեք տարի առաջ էլ ասել, կրկնել է, (յություբը հեղեղված է նման նյութերով, ով փնտրի, կգտնի, այսօր էլ Մանվել Գրիգորյանին անհարկի մեղադրող կայքերի արխիվում եւս կան նշածս հրապարակումները) որ ինքը կուսկացական չէ, ՀՀԿ անդամ չէ, բայց ՀՀԿ պատգամավորական խմբակցությունից է: Նա ԱԺ գործուղվել է Երկրապահի կողմից, հնարավորության սահմաններում աջակցելու համար ԵԿՄ խնդիրների կարգավորմանը: 2013-ի հունիսին, ի դեպ, ԱԺ-ն միաձայն ընդունեց Մանվել Գրիգորյանի հեղինակած օրինագիծը «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին», որով երկրապահ կամավորականությունը պետական ճանաչում ձեռք բերեց: ԵԿՄ լրատվության բաժնի պետ Վարդան Վարդանյան

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ իրանագետ Մոսկվայից Երևան երկու չվերթ է ուշացվել «Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան 1 օր ջուր չի լինելու Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով Խոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են «Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար Մեծ Բրիտանիան ավելի քան 5 միլիարդ ֆունտ կհատկացնի զինված ուժերում անօդաչուների ներդրման համար Սկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ ՀՀ-ն էներգիայի վերափոխման ինդեքսով 120 երկրների թվում 65-րդն է․ «Լույս» հիմնադրամի վերլուծությունը Բախվել են «Volkswagen»-ը և «Mitsubishi»-ն․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա 1 զոհ Մոսկվայի համբերությունն անսահման չէ․ ինչ կինի, եթե «կարմիր գծերը» հատվեն․ Զաքարյան Ուկրաինան հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցում է Ֆրանսիայի հետ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը․ քաղաքական շարժառիթներն ու հնարավոր հետևանքները Արմավիրի ավտոտնակներից մեկում այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա «Պատերազմի չգոյությունը չի նշանակում խաղաղություն»․ Բագրատ Սրբազանի ուղերձը Թումանյան փողոցի շենքերից մեկից հոսանքահարված 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց Սևանում բախվել են բեռնատարն ու մեքենան, վերջինս բախվել է արգելապատնեշին Հունիսի վերջին հզոր ձնաբծեր ՀՀ-ում՝ 2800մ բարձության վրա. Սուրենյան Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք. Լևոն Ազիզյան Մովսիսյանը նշել է, թե եվրոպական թոփ 5 լիգաներից, որ ակումբին կհամապատասխաներ Սպերցյանը Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am