Կոկաին, բանտ, կառավարություն. Հայաստանի փոխվարչապետի օգնականի տարօրինակ կենսագրությունը

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել Գեորգի Մուրադյանին խորհրդական նշանակելու մասին: Մուրադյանը եղել է Օդեսայում գլխավոր հյուպատոսը, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավոր օգնականը։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Գեորգի Մուրադյանին նշանակել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական»,- armeniasputnik.am-ի փոխանցմամբ, նշված է որոշման տեքստում: Մուրադյանի անունը հայկական լրատվամիջոցներում արծարծվել է դեռ 2000-ականների կեսերին, երբ «02»-ով մի տեսանյութ է հեռարձակվել, ըստ որի՝ ԱՄՆ-ից Գ. Մուրադյանի անունով ուղարկվել է ծանրոց. մեծ տրամաչափի մոմեր՝ իրենց մոմակալներով: «Հրապարակ» թերթը գրել է, որ դեռ ԱՄՆ-ում երկրի հատուկ ծառայությունները բացահայտել են, որ մոմերի մեջ թաքցված է թմրանյութ՝ կոկաին, ինչպես պարզվել է՝ մոտ 300 գրամ, որը բավականին լուրջ քանակություն է: Ըստ թերթի` Մուրադյանն ինքն անձամբ չի գնացել ստանալու «ծանրոցը», այլ համոզել է իր ծանոթ երկու աղջիկներին անել դա իր փոխարեն` նրանց տալով մի անդորրագիր… Աղջիկները գնացել են ստանալու ծանրոցը և տեղում ձերբակալվել։ Նրանք անմիջապես պատմել են, թե ինչպես է Գեորգի Մուրադյանը «պադստավկա» արել իրենց: Բնականաբար, Մուրադյանին անմիջապես ձերբակալել են, որից հետո ԱՄՆ-ում ձերբակալել են նաև նրա հանցակցին: Մուրադյանը դատապարտվել է, բայց մի որոշ ժամանակ անց հայտնվել է ազատության մեջ։ «Անցնելով առաջ ասենք, որ Գեորգի Մուրադյանի հայրը՝ ՀՀ ԱԳՆ հնագույն և հարգված դիվանագետներից Էդուարդ Մուրադյանը, նրան մոտիկից ճանաչող մարդկանց վկայությամբ, չափազանց ծանր տարավ որդու խայտառակությունը և ջանք չխնայեց վերջինիս ազատելու համար: Ավաղ, 2011թ. սկզբին նա ինֆարկտից «հանկարծամահ» (՞) եղավ Թբիլիսիում, ուր աշխատում էր որպես ՀՀ դեսպանության խորհրդական… Կրտսեր Մուրադյանը, բանտից դուրս գալուն պես փորձում է վերականգնվել աշխատանքի ՀՀ ԱԳՆ-ում, սակայն մերժում է ստանում: Ժորիկին «տիրություն» է անում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, և բավականին արագ Մուրադյանը հասնում է վերջինիս գլխավոր օգնականի պաշտոնին՝ դառնալով, ըստ էության, Աբրահամյանի ամենամոտ անձանցից մեկը»,- նշված է հոդվածում։ Աբրահամյանի հրաժարականից անմիջապես հետո Մուրադյանը ևս «հրաժարական է տալիս»` որոշ ժամանակ անց հայտնվելով ՀՀԿ նախընտրական շտաբում։ 2012 թվականին Սերժ Սարգսյանի հրամանագրով Գեորգի Մուրադյանը նշանակվում է Օդեսայում Հայաստանի գլխավոր հյուպատոս։ Հետաքրքիր փաստ. Ավինյանի խորհրդական նշանակվելու լուրը հրապարակվել է այսօր` հունիսի 6-ին, բայց նրա ֆեյսբուքյան էջում նշված է, որ կառավարությունում աշխատանքի է անցել մայիսի 20-ին` 17 օր առաջ։

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ իրանագետ Մոսկվայից Երևան երկու չվերթ է ուշացվել «Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան 1 օր ջուր չի լինելու Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով Խոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են «Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար Մեծ Բրիտանիան ավելի քան 5 միլիարդ ֆունտ կհատկացնի զինված ուժերում անօդաչուների ներդրման համար Սկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ ՀՀ-ն էներգիայի վերափոխման ինդեքսով 120 երկրների թվում 65-րդն է․ «Լույս» հիմնադրամի վերլուծությունը Բախվել են «Volkswagen»-ը և «Mitsubishi»-ն․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա 1 զոհ Մոսկվայի համբերությունն անսահման չէ․ ինչ կինի, եթե «կարմիր գծերը» հատվեն․ Զաքարյան Ուկրաինան հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցում է Ֆրանսիայի հետ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը․ քաղաքական շարժառիթներն ու հնարավոր հետևանքները Արմավիրի ավտոտնակներից մեկում այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա «Պատերազմի չգոյությունը չի նշանակում խաղաղություն»․ Բագրատ Սրբազանի ուղերձը Թումանյան փողոցի շենքերից մեկից հոսանքահարված 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց Սևանում բախվել են բեռնատարն ու մեքենան, վերջինս բախվել է արգելապատնեշին Հունիսի վերջին հզոր ձնաբծեր ՀՀ-ում՝ 2800մ բարձության վրա. Սուրենյան Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք. Լևոն Ազիզյան Մովսիսյանը նշել է, թե եվրոպական թոփ 5 լիգաներից, որ ակումբին կհամապատասխաներ Սպերցյանը Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am