«Ելք»-ը դաշինքո՞վ կգնա ընտրությունների

«Հրապարակ» թերթը գրում է. «Ելք» խմբակցությունն սկսել է 1 կուսակցություն դառնալու քննարկումները։ Այդ դրույթն ամրագրված էր դաշինքի ստեղծման հուշագրում, սակայն ինչ-ինչ պատճառներով կյանքի չէր կոչվում։ «Իսկ հիմա, քանի որ արտահերթ ընտրություններ անցկացնելու հարց կա, եւ դրանք ամենաշուտը նոյեմբերին, ամենաուշը հաջորդ տարվա ապրիլին կլինեն, ուրեմն հարցն արդիական է դարձել, ու պիտի որոշենք՝ միասի՞ն ենք գնում ընտրությունների, թե՞ առանձին-առանձին»,- ասաց պատգամավոր, «ՔՊ» ներկայացուցիչ Լենա Նազարյանը։ Սակայն եթե դաշինքի 3 ուժերը՝ «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» եւ «Քաղպայմանագիր», մեկ կուսակցություն դառնալու համաձայնության գան, ապա դոմինանտ է դառնալու Փաշինյանի «ՔՊ»-ն, եւ ընտրացուցակում կգերիշխեն «ՔՊ» թեկնածուները։ Նման պայմաններում Մարուքյանն ու Արամ Սարգսյանն ընդամենը կլուծեն սեփական ներկայացվածության հարցը։ Տեղեկություններ կան, որ հատկապես Արամ Սարգսյանը կողմ չէ մեկ կուսակցություն դառնալուն, սակայն Լ․ Նազարյանը չցանկացավ խոսել գործընկերների տրամադրությունների մասին: Ասաց, որ քննարկումները նոր են սկսվել, պետք է «պայմաններ հստակեցնել»։ Մարուքյանն էլ ասաց, որ այս հարցով քննարկումներ դեռ չեն սկսվել․ «Երբ կքննարկենք, այն ժամանակ էլ կխոսենք»։ Ի դեպ, այս պատճառով էլ հետաձգվել է խմբակցության ղեկավարի ընտրության հարցը․ «Քանի դեռ որոշում չի կայացվել՝ ընտրություններին դաշինքով ենք մասնակցելու, թե առանձին, խմբակցության ղեկավար ընտրելու հարցի քննարկումը նպատակահարմար չէ»: Նշենք, «ՔՊ»-ն որպես խմբակցության ղեկավար առաջարկում է Լենա Նազարյանի թեկնածությունը, իսկ «Լուսավոր Հայաստանը»՝ Էդմոն Մարուքյանի»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ իրանագետ Մոսկվայից Երևան երկու չվերթ է ուշացվել «Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան 1 օր ջուր չի լինելու Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով Խոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են «Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար Մեծ Բրիտանիան ավելի քան 5 միլիարդ ֆունտ կհատկացնի զինված ուժերում անօդաչուների ներդրման համար Սկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ ՀՀ-ն էներգիայի վերափոխման ինդեքսով 120 երկրների թվում 65-րդն է․ «Լույս» հիմնադրամի վերլուծությունը Բախվել են «Volkswagen»-ը և «Mitsubishi»-ն․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա 1 զոհ Մոսկվայի համբերությունն անսահման չէ․ ինչ կինի, եթե «կարմիր գծերը» հատվեն․ Զաքարյան Ուկրաինան հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցում է Ֆրանսիայի հետ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը․ քաղաքական շարժառիթներն ու հնարավոր հետևանքները Արմավիրի ավտոտնակներից մեկում այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա «Պատերազմի չգոյությունը չի նշանակում խաղաղություն»․ Բագրատ Սրբազանի ուղերձը Թումանյան փողոցի շենքերից մեկից հոսանքահարված 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց Սևանում բախվել են բեռնատարն ու մեքենան, վերջինս բախվել է արգելապատնեշին Հունիսի վերջին հզոր ձնաբծեր ՀՀ-ում՝ 2800մ բարձության վրա. Սուրենյան Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք. Լևոն Ազիզյան Մովսիսյանը նշել է, թե եվրոպական թոփ 5 լիգաներից, որ ակումբին կհամապատասխաներ Սպերցյանը Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am