«Ձեր դիմաց կանգնած են ոչ թե հանցագործներ, այլ՝ հանցագործությունը կանխած ազգի նվիրյալներ». Պավել Մանուկյան

«Սասնա ծռեր»-1 գործով այսօրվա դատական նիստում դատարանը՝ բավարարելով պաշտպանական կողմի միջնորդությունը, նիստերի դահլիճ վերադարձրեց այնտեղից հեռացված ամբաստանյալներին: Պաշտպան Մուշեղ Շուշանյանը՝ պաշտպանյալներին դատարանի դահլիճ վերադարձնելու միջնորդությամբ հանդես գալով՝ նշեց, որ առանց ամբաստանյալների հնարավոր չէ դատավարությունն իրականացնել կառուցողական մթնոլորտում: Անգամ պաշտպանների մասնակցության պարագայում խախտվում է իրենց պաշտպանյալների պաշտպանության իրավունքը, նշեց փաստաբանը: Նշվեց նաև, որ ամբաստանյալները ցանկություն ունեն հանդես գալ հայտարարություններով: Մեղադրող կողմը նշեց, որ տասը ժամով դատական նիստերի դահլիճից հեռացնելու դատական սանկցիայի կիրառումը բխում է օրենքից, այդուհանդերձ չառարկեց որոշումը վերանայելու ու ամբաստանյալներին դատական նիստերի դահլիճ վերադարձնելու դեմ: Դատարանը բավարարեց միջնորդությունը՝ նշելով, որ դատարանը դատավարությունը կառուցողական մթնոլորտում ու իրավական դաշտում անցկացնելու կողմնակիցն ու երաշխավորն է: Վարուժան Ավետիսյանը՝ նիստերի դահլիճ վերադարձվելուց հետո գոհունակություն հայտնեց դատավարությունը կառուցողական հուն բերելու տրանադրվածության կապակցությամբ: Խոսքն ուղղելով զոհերի հարազատներին, նա նշեց, որ անդրադատռնում է բոլորի համար ցավոտ հարցի: Ըստ Վ.Ավետիսյանի, ռեժիմը ջրբաժան էր գծել ժողովրդի մեջ՝ բաժանելով ժողովրդին ճնշողների ու ճնշվողների, բացի որոշում կայացնողներից՝ երկու կողմում էլ բոլոր անձինք եղել են զոհեր: Նա նշեց, որ ընդվզումը երբեմն նաև ցավալի հետևանքներ է առաջացնում՝ հավելելով, որ իրենք ի սկզբանե ցավ են ապրել զոհերի համար, հարգել են զոհված գնդապետի հիշատակը: Առաջիկայում բոլորն էլ կհասկանան, թե ինչ է տեղի ունեցել, ասաց նա՝ հայտարարելով, որ զոհերից մեկի մասով «մենք կապ չունենք, մյուսին էլ ուղղակի առնչություն չունենք»: Հայտարարությամբ հանդես եկավ նաև Պավել Մանուկյանը: «Ձեր դիմաց կանգնած են ոչ թե հանցագործներ, այլ հանցագործությունը կանխած ազգի նվիրյալներ», ասաց նա՝ հավելելով՝ պիտի կարողանալ ազգային հերոսին ու դավաճանին իրարից զանազանել:

Փաստինֆո

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Պայմանագրային զինծառայողի հարցերը Փաշինյանը տեղում լուծեց Մեկ օր գալու է այն օրը, որ ծանր սրտով ու ամոթով չենք դիմավորելու Մայիսի 9-ի տոնը. Բեգլարյան Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Պարենի համաշխարհային գներն աճում են արդեն երրորդ ամիսն անընդմեջ Պետք է ուժեղացնենք մեր երկիրը, ներկայացնում ենք ծրագիր, որը մեր երկիրը փոխելու է․ Կարապետյանը՝ Սիսիանում Մշակութային օբյեկտների վրա հարձակումները արտացոլում են իրանական ինքնության նկատմամբ թշնամանքը․ Փեզեշքիան Իրանը վերսկսել է թռիչքները Իրաք Կիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով «Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է ամբողջ ուժով». CENTCOM Արտաշատում վրաերթի են ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Գորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել 3 օտարերկրացիներ Արմավիրում փորձել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնել Իշխանական քարոզչամեքենան ստում է, հանրահավաքի վայրից ոչ մի անձ բերման չի ենթարկվել. «Ուժեղ Հայաստան» Հռոմում ձերբակալել են Ուզբեկստանում Իտալիայի նախկին դեսպանին՝ ռուսներին անօրինական վիզաներ տրամադրելու համար Հունգարիայում սկսել է գործել նոր խորհրդարանը. խորհրդարանի շենքի վրա կրկին բարձրացվել է ԵՄ դրոշը Իրանը երկամսյա դադարից հետո վերսկսել է Մեշհեդ-Բաղդադ ավիաչվերթը ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների այցը Մոսկվա դեռ չի նախապատրաստվում․ Պեսկով Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. Մերց Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը Լրանում է բուհերի ընդունելության քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ ԳԹԿ Զելենսկին ու Կոշտան քննարկել են Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության հետագա քայլերը «Ապագայի հանդեպ վստահությամբ ենք ուղղելու հայի մեջքը, հզորացնելու մեր հայրենիքը»․ Ռոբերտ Քոչարյան Կրեմլը հույս ունի, որ Թրամփը «կարգի կհրավիրի» Ուկրաինային հրադադարի պահպանման հարցում Toyota-ն վրաերթի է ենթարկել երեխայի, ապա՝ բախվել խանութի ցուցափեղկին․ 2 վիրավոր կա Գյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` Տափերականում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am