Խաթարում են սուրբ Եկեղեցու աղոթական կյանքը. Մայր Աթոռի արձագանքը՝ բողոքներին

Հունիսի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ միաբանական ժողով, որին մասնակցում էին նաև Մայր Աթոռում ծառայող քահանաները: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի մամլո դիվանից: Ժողովի մասնակիցները հանդես եկան հետևյալ հայտարարությամբ. «Սիրելի հոգևոր եղբայրներ, սիրելի հավատավոր ժողովուրդ, Վերջին օրերին համացանցում հայտնվել են նախաձեռնություններ և բողոքի կոչեր, որոնք հասցեագրված են Աﬔնայն Հայոց Կաթողիկոսին եւ Մայր Աթոռ Սուրբ Էջﬕածնի ﬕաբանությանը: Ցավում ենք, որ դրանց ﬕացել են նաեւ հավատավոր զավակներ, ովքեր անկեղծորեն մտահոգված են ﬔր Եկեղեցու առաքելությամբ: Անուրանալի են անկախությունից ի վեր հայոց հայրապետների և ուխտապահ հոգևորականների ջանքերով կատարված աշխատանքները և արձանագրված ձեռքբերուﬓերը հովվական, քարոզչական, կրթական, սոցիալական, բարեսիրական և ﬔր ազգային կյանքի այլ ոլորտներում: Մայր Աթոռ Սուրբ Էջﬕածինն իր աﬔնօրյա գործունեությամբ մշտապես հետամուտ է հոգևոր կյանքի բարենորոգմանն ու զարգացմանը` շարունակ ջանալով լուծել եկեղեցական կյանքում ի հայտ եկող խնդիրներն ու մարտահրավերները: Ցավալի է, որ բողոքի հիշյալ գործընթացին խթանում են որոշ անհատներ, ովքեր իրենց անձնական շահերից ելնելով փորձում են ստվերել աﬔնքիս համար գնահատելի և կենսական նշանակություն ունեցող այս ավանդը` խաթարելով սուրբ Եկեղեցու աղոթական կյանքը և գայթակղություն դառնալով բարեﬕտ հավատացյալների համար: Առավել ևս ցավում ենք, որ հանդես են գալիս նաև անձեր, ովքեր ժամանակին հնարավորություն ունեին իրենց ծառայության ﬔջ բարձրաձայնելու ու նպաստելու խնդիրների լուծմանը: Մեր Եկեղեցու ներքին կյանքի խնդիրները լուծում են ստանում ըստ դարերով նվիրագործված ընթացակարգի՝ եկեղեցական կանոնական մարմինների ﬕջոցով: Խնդիրների լուծման կանոնական այլ ճանապարհներ և հարթակներ չկան: Հորդորում ենք ﬔր սիրեցյալ հավատացյալներին և հոգևոր եղբայրներին, որ նրանք երևան եկած խնդիրները համապատասխան կարգով բարձրաձայնեն իրենց հովիﬖերի և առաջնորդների առջև, իսկ երբ չգտնվեն լուծուﬓեր, պատշաճ կերպով ներկայացվեն եկեղեցական բարձրագույն ատյաններին: Մայր Աթոռ Սուրբ Էջﬕածնի ﬕաբանական ժողովը համոզված է, որ Հայաստանյայց Սուրբ Եկեղեցուն հուզող աﬔն ﬕ խնդրի առնչությամբ կկայացվի համապատասխան որոշում՝ գոհացում տալով հավատացյալների սպասուﬓերին և կարիքներին: Մայր Աթոռ Սուրբ Էջﬕածնի ողջ ﬕաբանությունը հավատարիմ է սրբազան իր ուխտին և ﬔր Տեր Հիսուս Քրիստոսի կողﬕց ավադնված իր առաքելությանը` ի խնդիր հայ ժողովրդի բարօրության և հայրենի ﬔր երկրի զորացման: Աղոթում ենք, որ Աﬔնակալ Տերը խաղաղություն պարգևի աﬔնքիս, իմաստության շնորհով պայծառացնի ﬔր ﬕտքը և պարգևի զորություն` բարին խորհելու, խոսելու և գործելու: Թող Տերն Իր աﬔնախնամ հովանու ներքո ﬕշտ շեն ու հզոր պահի համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջﬕածինը և ﬔր Հայոց աշխարհը: «Արդարության պտուղը խաղաղությամբ է սերմանվում նրանց համար, ովքեր խաղաղություն են անում» (Հակովբոս Գ 18)»:

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ իրանագետ Մոսկվայից Երևան երկու չվերթ է ուշացվել «Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան 1 օր ջուր չի լինելու Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով Խոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են «Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար Մեծ Բրիտանիան ավելի քան 5 միլիարդ ֆունտ կհատկացնի զինված ուժերում անօդաչուների ներդրման համար Սկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ ՀՀ-ն էներգիայի վերափոխման ինդեքսով 120 երկրների թվում 65-րդն է․ «Լույս» հիմնադրամի վերլուծությունը Բախվել են «Volkswagen»-ը և «Mitsubishi»-ն․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա 1 զոհ Մոսկվայի համբերությունն անսահման չէ․ ինչ կինի, եթե «կարմիր գծերը» հատվեն․ Զաքարյան Ուկրաինան հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցում է Ֆրանսիայի հետ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը․ քաղաքական շարժառիթներն ու հնարավոր հետևանքները Արմավիրի ավտոտնակներից մեկում այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա «Պատերազմի չգոյությունը չի նշանակում խաղաղություն»․ Բագրատ Սրբազանի ուղերձը Թումանյան փողոցի շենքերից մեկից հոսանքահարված 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց Սևանում բախվել են բեռնատարն ու մեքենան, վերջինս բախվել է արգելապատնեշին Հունիսի վերջին հզոր ձնաբծեր ՀՀ-ում՝ 2800մ բարձության վրա. Սուրենյան Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք. Լևոն Ազիզյան Մովսիսյանը նշել է, թե եվրոպական թոփ 5 լիգաներից, որ ակումբին կհամապատասխաներ Սպերցյանը Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am