Շտապ. Արեգ Կյուրեղյանն ազատ արձակվեց
Քիչ առաջ, դատավոր Մեսրոպ Մակյանը որոշեց բավարարել պաշտպանական կողմի միջնորդությունը և «Սասնա ծռեր» խմբի անդամ Արեգ Կյուրեղյանին ազատ արձակել դատարանի դահլիճից։ Հիշեցնենք, որ նրա համար երաշխավորագրեր էին ներկայացրել ԱԺ «ԵԼՔ» խմբակցության պատգամավորներ Լենա Նազարյանը և Հրաչյա Հակոբյանը։
Տեսանյութը՝ «Ազատության»
