Գևորգ Սաֆարյանն այսօր ազատ կարձակվի՞. որոշումը կայացվել է
Քաղաքացիական ակտիվիստ Գևորգ Սաֆարյանին պատգամավորների երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդության լուծումը հետաձգվեց: Նման որոշում քիչ առաջ հրապարակեց Վերաքննիչ քրեական դատարանը: Պատգամավորները, այսպիսով երաշխավորել են, որ Սաֆարյանը գտնվելով ազատության մեջ կդրսեւորի պատշաճ վարքագիծ, չի խուսափի իր դատավարական պարտականությունները պատշաճ կատարելուց՝ քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով ներկայանալուց: Մեղադրող դատախազ Արմեն Փանոսյանը չառարկեց Սաֆարյանին պատգամավորների երաշխավորությամբ ազատելու միջնորդության դեմ. «2018 թվականի մայիսին ՀՀ-ում ծավալված իրադարձություններն ու դրանց արդյունքում ձեւավորված իրողությունները էական ազդեցություն ունեն արգելանքից ազատելու դեպքում Գեւորգ Սաֆարյանի հավանական վարքագծի կանխատեսման առումով: Մասնավորապես, իրադրության փոփոխման արդյունքում էապես նվազել է ամբաստանյալի կողմից հանցագործություններ կատարելու հավանականությունը»: Գեւորգ Սաֆարյանն էլ հայտարարեց, որ ինքը որեւէ վտանգ չի ներկայացրել, որ իր նկատմամբ շինծու քրեական գործ է հարուցվել:
