Տեր-Պետրոսյանի արցախյան վտանգավոր «իշմարը» Նիկոլին

Լևոն Տեր-Պետրոսյանը երեկ «լավատեսական ահազանգ» է հնչեցրել վերջին օրերին Ստեփանակերտում տեղի ունեցած բողոքի գործողությունների առնչությամբ: Հիշեցնենք, մի քանի տասնյակ ցուցարարներ փակել էին Ստեփանակերտի կենտրոնական՝ Ազատամարտիկների փողոցը, պահանջելով ԼՂ ուժային կառույցների ղեկավարների հրաժարականը։ Իսկ բողոքի ակցիան սկսվել էր, այն բանից հետո, երբ հունիսի 1-ին ծեծկռտուք էր տեղի ունեցել քաղաքացու և ԱԱԾ աշխատակցի միջև: Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, մեղմ ասած, անթույլատրելի է Ղարաբաղում, ասում է Տեր-Պետրոսյանն ու կոչ է անում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին միջամտել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններին՝ «Ղարաբաղի ներքաղաքական կայունությունը վերականգնելու և պետական մեքենայի անխափան գործունեությունն ապահովելու համար»: «Քանի որ պահանջները հասցեագրված են Բակո Սահակյանին, նրա խոսքը, որքան էլ հեղինակավոր, համոզիչ չի լինի բողոքավորների համար: Անհրաժեշտ է մի երրորդ, չեզոք կողմի ակտիվ միջամտությունն ու հորդորը` Ղարաբաղի ներքաղաքական կայունությունը վերականգնելու և պետական մեքենայի անխափան գործունեությունն ապահովելու համար: Այդ կողմը դեռևս 1993 թվականից իրեն պաշտոնապես Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավոր հայտարարած երկրի` Հայաստանի Հանրապետության ղեկավարն է` Նիկոլ Փաշինյանը», գրել է Տեր-Պետրոսյանը «Լավատեսական ահազանգ» վերնագրված իր ուղերձում: «Պատերազմական վիճակում գտնվող պետության համար դրանք կարող են աղետալի հետևանքներ ունենալ: Փակագծերը չեմ ուզում բացել, հետևանքները, վստահաբար, պարզ են ցանկացած բանական մարդու համար», ասում է Տեր-Պետրոսյանն ու շարունակում․ «Որ զանգվածային բողոքի առիթ հանդիսացած միջադեպի մեղավորները խստագույնս պետք է պատժվեն, ոչ ոք չի կարող առարկել. այս կապակցությամբ ԼՂՀ նախագահը ևս հստակ հավաստիացում է տվել: Սակայն ուժային կառույցների` ԱԱԾ և Ոստիկանության ղեկավարների հրաժարականի պահանջի կատարումը ծանր հարված կլինի ԼՂՀ իշխանական համակարգին, ինչից չեն հապաղի օգտվել մեր հակառակորդները: ԼՂՀ ԱԱԾ-ն և Ոստիկանությունը Բանակից հետո Ղարաբաղի անվտանգության ապահովման կարևորագույն հաստատություններն են, որոնց չի կարելի ցնցումների ենթարկել»: Ահա, Տեր-Պետրոսյանը հիշեցնում է, որ նման մի իրավիճակ ԼՂ-ում ստեղծվել էր 1993-ին, որը հարթելու համար ինքը և Վազգեն Սարգսյանը, ուղղաթիռով մեկնել են Ստեփանակերտ, ԼՂՀ ղեկավարների հետ լուրջ խորհրդակցությունների միջոցով շատ արագ լուծել իշխանության ամրապնդման և երկրի կայունության ապահովման խնդիրը: Նա հույս է հայտնում, որ այս անգամ էլ նույնը կհաջողվի՝ հավելելով․ «Այդ գործում իրենց ազդեցությունը Ղարաբաղում պարտավոր են օգտագործել նաև Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանը և Սամվել Բաբայանը, նույնիսկ վերջինիս անհապաղ ազատ արձակման միջոցով: Բոլոր հակասությունները մի կողմ դնելով` Բակո Սահակյանին մենակ չպետք է թողնել»: Այսպես, առաջին հայացքից, լիովին ճշգրիտ տեքստ՝ ամուր հիմնավորումներով: Իհարկե, Տեր-Պետրոսյանը ճիշտ է գնահատում, որ Հայաստանում տեղի ունեցածի կրկնությունը Արցախում անթույլատրելի է և որ Արցախի ԱԱԾ և Ոստիկանության ղեկավարների հրաժարականի պահանջի կատարումը ծանր հարված կլինի ԼՂՀ իշխանական համակարգին, և դրանից կօգտվի Ադրբեջանը: Հետևաբար, բողոքի զանգվածային գործողությունները և ճնշումները ԼՂՀ իշխանությունների վրա կարող են ծանր հետևանքներ ունենալ: Այստեղ, ինչպես ասում են, կարելի է ստորագրել Տեր-Պետրոսյանի գնահատականի տակ և չի կարելի չհամաձայնվել նրա: Սակայն կա մի մեծ բայց... Առաջին հայացքից Տեր-Պետրոսյանը պաշտպանում է Բակո Սահակյանին: Այո՛, պաշտպանում է, և ինչ-որ առումով, նույնիսկ քննադատում Նիկոլ Փաշինյանին՝ նրան անուղղակիորեն անգործության մեջ մեղադրելով: Սակայն իրականում, Տեր-Պետրոսյանը փորձում է ամրացնել Նիկոլ Փաշինյանին նաև Արցախում: Այլ կերպ ասած՝ Տեր-Պետրոսյանը «պաս» է տալիս Նիկոլին՝ «գնա, դիրքերդ ամրացրու Արցախում»: Ի դեպ, նկատենք, որ Ստեփանակերտում բողոքի ակցիա իրականացողներն էլ Նիկոլ Փաշինյանի պայքարն են մատնացույց անում՝ «վեր բարձրացրած» ձեռքերի հեղափոխությունն են տեսնում Արցախում արդարության հաստատման օրինակ: Հաջորդ կարևոր հանգամանքը. ինչու՞ է Տեր Պետրոսյանը հիշատակում Ռոբերտ Քոչարյանին ու Սամվել Բաբայանին: Նա այդքան վստա՞հ է, որ այս մարդիկ ընդդեմ Բակո Սահակյանի չեն գործի: Գուցե Տեր-Պետրոսյանը Ժիրայր Սեֆիլյանի՞ն էլ է ցանկանում ազատության մեջ տեսնել... Վերջինս էլ, պատկերացնում ենք, թե ինչ բուռն ցանկություն ունի Բակո Սահակյանի իշխանությանը վերջ տալու՝ հին «ատամ» ունենալով՝ Բերձորի հայտնի իրադարձություններից հետո... Միթե Տեր-Պետրոսյանը չգիտի, որ Քոչարյանը թշնամացել է իր մերձավորների հետ, որոնք Տեր-Պետրոսյանի թիմում էին հայտնվել ու փորձում էին «բուրժուադեմոկրատական հեղափոխություն» իրականացնել... Իսկ Քոչարյանը ներող տեսակ չէ, հետևաբար, նա չի ներել Տեր-Պետրոսյանին, հետևաբար նրա նամակ-կոչերը Քոչարյանին համար ոչինչ են: Հետևաբար, ինչու՞ է Տեր-Պետրոսյանը փորձում է խաղարկել բոլորի խաղաքարտերը՝ խառնելով բոլորին իրար: Սա, պարզապես, Տեր-Պետրոսյանին խիստ բնորոշ պահվածք է: Ու այստեղ հարց է ծագում՝ այդ ո՞վ պետք է գնա Արցախում հարցեր լուծի, որը Բակո Սահակյանից ու Պարգև Սրբազանից ավել մեծ հեղինակություն ունի Արցախում... Թե՞ նպատակը՝ «սիրո և հանդուրժողականության հեղափոխության» պաթոսի տակ Արցախում նույնպես Նիկոլի կարգեր հաստատելն է: Թամար Բագրատունի

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ Ռուսաստանը խիստ գաղտնի ավիաչվերթ է կատարել․ Փաշինյանն իր վերջին շանսը կորցրեց․ Շաքարյանց (video) Պաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը Փաշինյանը պիտի «матушка земля»–ն երգի ու Պուտինը կների․ Սամվել Կարապետյան (video) Զենքը դրել են գլխին․․․ Նիկոլը աշխատավարձերի բարձրացումով մեծ խնդիր լուծեց․ Իշխանյան (video) Գագիկ Ծառուկյանին ՔԿՀ-ից կրկին տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության Հրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել ՄԻԵԴ-ը մերժել է Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Հիմարություն է․ ես եմ գնալու Մայր Աթոռ ու․․․ Սամվել Կարապետյանի կոշտ խոսքը (video) Լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ՝ որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում. Յուրա Մովսիսյան «Ուրսուլայի ձագ Նիկոլը մեռելի քելեխ ուտող ա» (video) «Նիկո՛լ, հերիք է թոշակառուներին սովի մատնես ու քերթես»․ Ռուզաննա Ստեփանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am