Լրջացե՛ք, Արցախը ձեզ համար ֆեյսբուքով «լայվ» մտնելու դաշտ չի

Հունիսի 2-ից Ստեփանակերտում մի խումբ քաղաքացիներ բողոքում են ուժայինների «տարիներով կուտակված ապօրինությունների» դեմ: Մի քանի տասնյակ ցուցարարներ փակել էին Ստեփանակերտի կենտրոնական՝ Ազատամարտիկների փողոցը, պահանջելով ԼՂ ուժային կառույցների ղեկավարների հրաժարականը։ Բողոքի ակցիան սկսվել է այն բանից հետո, երբ հունիսի 1-ին ծեծկռտուք էր տեղի ունեցել քաղաքացու և ԱԱԾ աշխատակցի միջև: Արցախի ընդդիմադիրներից «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ, ԼՂ խորհրդարանի պատգամավոր Հայկ Խանումյանը լրատվամիջոցներին պատմել էր, թե ավտոլվացման կետերից մեկում կենցաղային հողի վրա սկսված վիճաբանությանը միացել են ԱԱԾ այլ աշխատակիցներ, ծեծի ենթարկել վիճաբանության մյուս մասնակիցներին, ինչը զայրացրել է քաղաքացիներին: Վերջիններս էլ, որպես բողոքի նշան՝ փողոց են փակել: Բողոքավորները պահանջում էին ոստիկանապետ Կամո Աղաջանյանի, ԱԱԾ տնօրենի տեղակալ Գագիկ Սարգսյանի, Հատուկ ստորաբաժանման ղեկավար Աշոտ Գրիգորյանի հրաժարականը: Արցախի ոստիկանության փոխանցմամբ՝ 15 մարդ բերման է ենթարկվել Ստեփանակերտի կենտրոնում տեղի ունեցած վիճաբանությանը մասնակցելու կասկածանքով: Իսկ Արցախի գլխավոր դատախազությունն էլ հաղորդեց, թե խուլիգանության փաստով հարուցվել է քրեական գործ, կան ձերբակալվածներ։ ԼՂ նախագահ Բակո Սահակյանը տեղեկացված է միջադեպի մասին, բողոքի ակցիայի մասնակից ցուցարարներից կազմված պատվիրակությունը հանդիպել է նրա հետ: Բայց շատ արագ մթնոլորտը փոխվեց, Ստեփանակերտի հիվանդանոցում գտնվող՝ ծեծկռտուքից վնասված երկու քաղաքացիների հետ տեղի ունեցածը հանկարծ վերածվեց քաղաքական պայքարի: Որոշներն արդեն այլ հարցեր են բարձրացնում՝ «տարիների ընթացքում ուժայինները տարբեր մարդկանց նկատմամբ բռնություններ են գործադրել», «պահանջում ենք ուժայինների հրաժարականը», «տարիներ շարունակ ուժային կառույցների ներկայացուցիչները վատ են վերաբերվել քաղաքացիներին», «համբերության բաժակը լցվել է» և այլն... Մինչդեռ համացանցում հայտնված կադրերից երևում է, թե որոշ մարդիկ, օրինակ, ինչպես են հարվածում ոստիկանին: Ինչևէ, այս ամենը բավարար էր, որպեսզի Երևանից էլ որոշ «պայքարող» «սասնածռերական» լրատվամիջոցներ և վերլուծաբաններ շնչակտուր հասնեն Ստեփանակերտ: Համացանցում արագ հայտնվեցին բողոքի ցույցերից կադրեր, որտեղ տեղեկացնում էին, որ հավաքվածները բողոքում են իրավապահ կառույցների կամայականություններից, պահանջում են այդ կառույցների ղեկավարների հրաժարականը։ Իհարկե, չէին մոռանում վանկարկել նաև՝ «Նիկոլ, Նիկոլ», իսկ ելույթներում հիշում էին, թե որքան «վատ են վերաբերվել Արցախի իշխանությունները հերոս Ժիրայր Սեֆիլյանի» հետ տարիներ առաջ Բերձորում։ Առաջին բանական հարցը, որը ծագում է մարդու ուղեղում, հետևյալն է՝ արդյոք Արցախում բողոքի ակցիայի մասնակիցների համար հիմք է հանդիսացել հայաստանյան հեղափոխությո՞ւնը, և այդ դժգոհության հետևում կա՞ Նիկոլ Փաշինյանի թիմի «ձեռքը»: Ի վերջո ո՞ր երկրում, քաղաքում ու գյուղում միջադեպեր չեն լինում: Այդ ինչպե՞ս մի քանի ժամում ծեծկռտուքը տեղափոխվեց քաղաքական դաշտ և «բեմում» հայտնվեցին «վեր բարձրացրած» ձեռքերով հեղափոխություն անելու կողմնակիցներ: Այդ ինչպե՞ս Ստեփանակերտում հայտնվեց, օրինակ, տեսախցիկների կարոտ ու բոլոր՝ ամենափոքր խժդժություններում պարտադիր երևալու մոլուցք ունեցող Զարուհի Փոստանջյանը... Ո՞րն է այս ամենի նպատակը... Միթե՞ «կազմակերպիչները» չեն գիտակցում, որ այդ կերպ թուլացնում են Արցախը: Իսկ գուցե մտածված են գործում՝ շատ լավ գիտակցելով, որ Բակո Սահակյանը հող հանձնող չի և նրա առաջ նման պահանջ դնելը բարդ կլինի: Բացի այդ, որևէ մեկը կասկածո՞ւմ է Բակո Սահակյանի ժողովրդականության վրա, մարդ որը բոլորին փորձել է կապել Արցախի հետ, մեր մի կտոր Հայրենիքը բոլորի համար դարձնելով մի անբացատրելի հարստություն: Ի՞նչ է բողոքավորների, ավելի ճիշտ՝ նրանց «շեֆերի» ուզածը, գզվռտո՞ց Արցախի հողի վրա, որից հետո կատարվի ոմանց երազանքը՝ «ռուսը գա, բամփի գլխներիս, ասեն՝ դե հիմա սսկվեք», ու այդ ժամանակ կխաղաղվե՞նք... Այս աստիճան պետականության զգացողության պակա՞ս ու իրավիճակի լրջությունը չհասկանալու մթնոլո՞րտ միայն թշնամին կարող էր երազել: Եթե անգամ ուղղակիորեն Նիկոլ Փաշինյանը ներգրավված չէ արցախյան «օպերացիայում», ապա այս ամենի արդյունքում պարզ է, որ Բակո Սահակյանին նա փորձելու է հասկացնել, որ Արցախում նույնպես հարց լուծողն ինքն է: Ստացվում է, Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո շտապեց Արցախ՝ «հրեշտակ» ձևանալով, հիմա անուղղակիորեն նպաստելու է Արցախի իշխանությունների թուլացմանը: Վերջ տվեք ձեր «ֆլեշ-մոբ»-երին, սթափվեք ու լրջացեք, երեխաներ: Հանեք ձեր վարդագույն ակնոցները, իրականությունն այն չէ ինչպիսին դուք եք ցանկանում տեսնել նաև Արցախում: Արցախը ձեզ համար ֆեյսբուքով «լայվ» դուրս գալու հարմար դաշտ չի: Վերջ տվեք ձեր անչափահաս-մանկամիտների շոուներին ու Արցախը ոտքի տակ մի տվեք: Թամար Բագրատունի

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Մահվան սպառնալիքի հետ են գոյատևում Վարդաշենի հանրակացարաններում Ինչո՞ւ 2-3 օրվա ընթացքում ոսկու գնի կտրուկ անկում արձանագրվեց միջազգային շուկայում Իրանի շուրջ ԱՄՆ-ին հակադրվում են Ռուսաստանն ու Չինաստանը. ի՞նչ զարգացումներ սպասել Ինչ ունեինք երեկ և ինչ չունենք այլևս... Արշակ Սրբազանի տրամադրությունը շատ լավ էր. պաշտպան Դատարանը փակ նիստում քննել է Արշակ Սրբազանի կալանքը երկարաձգելու հարցը Մեր գնդերեցները միակամ են, նրանք ապացուցեցին իրենց հավատարմությունը․ Տեր Պսակ Մինչ տիկին Ավանեսյանն ինքնամոռաց պարում էր՝ սկսեցինք ապահովագրության համակարգի «հերձումը»․ տնտեսագետ «Չայնիի» ոլորաններից մեքենան գլորվել է ձորը․ վիրավորներ կան Սիրիական անցումային կառավարության անվտանգության ուժերը մտել են Հասակե քաղաք Պետական բյուջեից որքան գումար են հատկացրել Փաշինյանի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների անվադողերի համար Արշակ Սրբազանի գործն ու զարտուղի ճանապարհները Ադրբեջանը Թուրքիային վերականգնվող ավիացիոն վառելիք է վաճառել Եռաբլուրում ներողություն եմ խնդրում տղաներից, որ իրենց պահած հողի վրա անհայրենիքներն են քայլում Իրավիճակն ավտոճանապարհներին․ ձյուն է տեղում ԵՄ-ն Թուրքիային և Ադրբեջանին պարտավորեցրել է ապացուցել Եվրոպա մատակարարվող գազի ոչ ռուսական ծագումը Միքայել Սրբազանն ապաքինվում է, դեռեւս առողջական խնդիրներ ունի. Արտաշես սարկավագ Ամեն ինչ արվում է, որ որպեսզի Եպիսկոպոսաց ժողովը խափանվի ու չկայանա. Նաթան սրբազան Արցախի լուծարման մասին հրամանագիրն առ ոչինչ է. փաստաբան Աններելի մեղք է և անընդունելի. հայր Զաքարիա Անսովոր կանաչ սառույց լճում. Լևոն Ազիզյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քղաքագետ Հայկ Նահապետյանը Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am