«Այդքան շատ են մտածում՝ թող նեխած բդերի ներմուծումն արգելեն». մտահոգություն

«Փաստ» օրաթերթը գրում է. Նախորդ իշխանությունները որոշել են Հայաստանում արգելել բակային մորթը: Անասունների մորթը կարող է միայն սպանդանոցներում իրականացվել: Կառավարության ծրագրով՝ պետական գնումներով միս ձեռք կբերվի միայն սպանդանոցներից: Ամբողջությամբ սպանդանոցային մորթի անցման գործընթացը կավարտվի 2018 թվականի հուլիսի 1–ին, երբ հանրապետության ամբողջ տարածքում տեղական մսի սպանդանոցային ծագման պահանջը պարտադիր կլինի բոլոր ոլորտներին՝ իրացման ցանցերի, հանրային սննդի օբյեկտների, ինչպես նաև արտահանման համար:
Հաշված օրեր են մնացել ծրագրի կատարմանը, բայց նախորդ իշխանությունների պահանջն այսօր ֆերմերներին խնդրի առաջ է կանգնեցրել:Սպանդանոցը գյուղացիներից շատերին հասանելի չէ հեռավորության պատճառով: Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի բնակիչ Մելիք Քալաշյանն իր անասուններին սպանդանոց տեղափոխելու համար ստիպված է մի քանի կիլոմետր ճանապարհ գնալ՝ հասնելով հարակից Արարատի մարզ: Մասիս քաղաքում է գտնվում հանրապետության ամենամեծ սպանդանոցը: Սա միակ խնդիրը չէ: Նա Էջմիածին քաղաքում սեփական մսի իրացման կետ ունի: Անասունը մորթելու համար մսագործին 3000–5000 դրամ է վճարում, բայց սպանդանոցում մորթն արժե 10 000: Տեղափոխման ծախսը ևս իրենց վրա է: «Տեղափոխման համար ես լրացուցիչ ծախս պետք է կատարեմ: Մեքենան, որով պետք է միսը տեղափոխենք, պետք է սառնարան ունենա: Եթե ես մեքենայի մեջ սառնարան հավաքել տամ, մի 2 միլիոն գումար է նստում: Կարճ ասած՝ ձին չունեն, թամբ են առել: Սկզբից ձին պետք է ունենալ, հետո նոր թամբն առնել: Հիմա սրանք հակառակն են արել: Ոչ մի բան չեն կազմակերպել ու ասում են՝ սպանդանոց պետք է տանեք ու վերջ»,– «Փաստ»–ի հետ զրույցում բողոքեց ֆերմերը: Նրա պնդմամբ՝ երբ միսը սպանդանոցից է իրացման կետին հասնում, կրկնակի թանկանում է: «Ես մարդ գիտեմ, որ սպանդանոցից է միսը բերում իրացման կետ, ասում է՝ 10 000 դրամ մեքենային է տվել: 150 000 դրամ էլ սպանդանոցին է մուծում արել: Սա մեզ ծախսի տակ է գցում, ուրիշ ոչինչ»,–ասաց նա: Մելիք Քալաշյանը մսագործի դանակը ձեռքին է մեծացել. պապերի գործն է այսօր շարունակում: Նրա խոսքով՝ դարեր շարունակ անասուններին բակում են մորթել, բայց ոչ մի խնդիր չի ծագել: «Այսքան ժամանակ չեմ լսել, որ մեկը տեղական մսից թունավորվի: Այդքան շատ են մարդկանց առողջության և հիգիենայի մասին մտածում, թող դրսից բերվող սառեցրած մսերն արգելեն: Դրսից նեխած բդեր են բերում, մեզ ասում՝ խոտի վրա մորթ մի արեք»,– նկատեց նա:Գյուղացիներն ասացին, որ սպանդանոցը ֆերմերից միայն մեծ քանակությամբ է անասուն ուզում: Նախատեսված քանակը չբավարարելու դեպքում անասնապահի հետ չեն համագործակցում: Այստեղ, ըստ նրանց, ձևավորվում է միջնորդների ինստիտուտը: «Հենց անասունը գնաց սպանդանոց, մսի գինը բարձրանալու է: Արդեն գնորդը մի քանի ձեռքից է գնում կատարելու»,–ասաց նա: Մելիք Քալաշյանի մսի կրպակում վաղուց հերթեր չկան՝ առևտուր գրեթե չկա: Մսի հնարավոր գների բարձրացումն էլ կաթվածահար կանի առևտուրը: Շուկայական տնտեսության պայմաններում սպանդանոցների սեփականատերերն ինքնուրույն են որոշելու գնային քաղաքականությունը: Այս հանգամանքը ևս զայրացնում է անասնապահությամբ զբաղվողներին: Առաջարկվող արժեքն, ըստ մեր զրուցակիցնեի, գրեթե չի գերազանցում ինքնարժեքը: «Ուզում եմ իմ ապրանքը ես վճառեմ, ինչի՞ միջնորդին տամ: Սպանդանոցի առկայությունը նվազեցնելու է գյուղացու եկամուտը: Պետք է բացատրենք այդ մարդկանց, որ մենք ստրուկ չենք, ապրել ենք ուզում»,– ասաց անասնապահ Վաղարշակ Իվանյանը: Մսի գների բարձրացումը սկսվեց նախորդ տարվա աշնանից: Անասնակերը թանկ էր, գյուղացին ստիպված էր ապրանքի գինը բարձրացնել: «Մորթելու անասունը հիմա քիչ է, դրա համար գինը բարձր է: Տավարի միսը գյուղացին կիլոգրամը 2700 դրամով է վաճառում, վերավաճառողներն էլ իրենց հերթին են թանկացնում: Սպանդանոցներն աշխատելու դեպքում մի 200–300 դրամ թանկացումներ կլինեն»,–փոխանցեցին անասնապահները: Եթե միսը սպանդանոցային ծագման չէ, ապա տուգանք է նախատեսվում: Անհատ գյուղացիների համար տուգանքը կկազմի 20 հազար դրամ, օբյեկտների համար՝ 100 000: Բակային մորթի դեպքում չեն տուգանվի, եթե կրոնական կամ այլ ընդունված ծիսակատարությունների համար է: Որսորդության և ձկնորսության ժամանակ, անձնական սպառման համար, ինչպես նաև անասնահամաճարակային միջոցառումների ժամանակ կատարված մորթը ևս վարչական պատասխանատվության չի ենթարկվի: Նախնական հաշվարկով՝ մինչև 2018–ի հուլիսի մեկը հանրապետությունում պատ­ րաստ կլինի շահագործման 40 սպանդանոց, որոնցից 17–ն արդեն գործունեություն իրականացնում է: Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում  

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Պայմանագրային զինծառայողի հարցերը Փաշինյանը տեղում լուծեց Մեկ օր գալու է այն օրը, որ ծանր սրտով ու ամոթով չենք դիմավորելու Մայիսի 9-ի տոնը. Բեգլարյան Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Պարենի համաշխարհային գներն աճում են արդեն երրորդ ամիսն անընդմեջ Պետք է ուժեղացնենք մեր երկիրը, ներկայացնում ենք ծրագիր, որը մեր երկիրը փոխելու է․ Կարապետյանը՝ Սիսիանում Մշակութային օբյեկտների վրա հարձակումները արտացոլում են իրանական ինքնության նկատմամբ թշնամանքը․ Փեզեշքիան Իրանը վերսկսել է թռիչքները Իրաք Կիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով «Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է ամբողջ ուժով». CENTCOM Արտաշատում վրաերթի են ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Գորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել 3 օտարերկրացիներ Արմավիրում փորձել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնել Իշխանական քարոզչամեքենան ստում է, հանրահավաքի վայրից ոչ մի անձ բերման չի ենթարկվել. «Ուժեղ Հայաստան» Հռոմում ձերբակալել են Ուզբեկստանում Իտալիայի նախկին դեսպանին՝ ռուսներին անօրինական վիզաներ տրամադրելու համար Հունգարիայում սկսել է գործել նոր խորհրդարանը. խորհրդարանի շենքի վրա կրկին բարձրացվել է ԵՄ դրոշը Իրանը երկամսյա դադարից հետո վերսկսել է Մեշհեդ-Բաղդադ ավիաչվերթը ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների այցը Մոսկվա դեռ չի նախապատրաստվում․ Պեսկով Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. Մերց Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը Լրանում է բուհերի ընդունելության քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ ԳԹԿ Զելենսկին ու Կոշտան քննարկել են Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության հետագա քայլերը «Ապագայի հանդեպ վստահությամբ ենք ուղղելու հայի մեջքը, հզորացնելու մեր հայրենիքը»․ Ռոբերտ Քոչարյան Կրեմլը հույս ունի, որ Թրամփը «կարգի կհրավիրի» Ուկրաինային հրադադարի պահպանման հարցում Toyota-ն վրաերթի է ենթարկել երեխայի, ապա՝ բախվել խանութի ցուցափեղկին․ 2 վիրավոր կա Գյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` Տափերականում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am