Ինչպես պետք է պայքարել կոռուպցիայի դեմ ըստ Արայիկ Հարությունյանի
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ստանձնելով պաշտոնը, հայտարարեց կրթական համակարգն ապակուսակցականացնելու եւ այնտեղ կոռուպցիան վերացնելու մասին: Արդեն նա հասցրել է մեկ դեպքով դիմել ԱԱԾ: Բայց կարծիք կա, որ եթե շարունակի իրավապահներին դիմելու պրակտիկան, ապա ինքնըստինքյան խնդիր կդառնա: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` նախարարը երեկ մեկնաբանել է. «Մեզ համար ինքնանպատակ չէ ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը բերել դպրոցներ։ Մեզ համար ինքնանպատակ չէ կոռուպցիան վերացնելը։ Եթե համապատասխան փաստեր կլինեն, իհարկե, դրանցով պետք է զբաղվեն իրավապահները։ Բայց պետք է բոլորն իմանան, որ այսուհետ օրենքը խստիվ պահվելու է»։ Միաժամանակ նա ասել է, թե կոռուպցիայի դեմ պետք է պայքարել` կրթական համակարգում աշխատավարձերը բարձրացնելով: «Բայց դա արդեն կապված կլինի հաջորդ տարվա բյուջեի հետ»,- ասել է նա։ Ավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթ այսօրվա համարում:
