Լայն երազանքների, ցանկությունների, բաժակաճառերի ժողովածու է.Շարմազանովը՝կառավարության ծրագրի մասին
«ՀՀԿ-ն չի խոչընդոտի կառավարության ծրագրի ընդունմանը, մենք անհրաժեշտ ձայները կապահովենք, որ ծրագիրն ընդունվի»,-ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Սա բավականին լայն երազանքների, ցանկությունների, բաժակաճառերի ժողովածու է, բայց ոչ կառավարության ծրագիր: Ծրագրում չկան թվեր, չկա՝ ինչպես և ոնց պետք է լուծվեն խնդիրները:Մեր կառավարությունը տվել է 7.5 տոկոս տնտեսական աճով երկիր, իսկ թվերը շատ կարևոր են հասարակության համար»,-ասաց նա: Նա նշեց, որ գրված է, թե գյուղատնտեսությունում հեղափոխական զարգացում է լինելու, սակայն չի ասվում, թե ինչպես են դրան հասնելու:«Սա երազանքների ծրագիր է, բայց ոչ երբեք արհեստավարժ ներկայացված ծրագիր, և այդ իմաստով հնարավորություն կտանք չխոչընդոտելու, բայց մեր հիմնական թիմը կքվեարկի դեմ»,-հայտարարեց նա:
