Առողջապահության նախարարը լավ լուր է հայտնում
Ազգային ժողովում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ Առաջիկայում Հայաստան կգան շտապօգնության 200 նոր ավտոմեքենաներ:
Խնդրի լուծման համար կառավարությունում մտադիր են երեկոյան բժիշկների համակարգ ստեղծել, որոնք կաշխատեն հենց այդ կանչերի սպասարկման ոլորտում:
«Մտածում ենք այդ ավտոմեքենաների մի մասն էլ տրամադրել գյուղական ամբուլատորիաներին՝ տնային կանչերի համար: Շտապօգնության կանչերի մեծ մասը չի ավարտվում հոսպիտալացմամբ: Այսինքն՝ դրանք, ըստ էության, տնային կանչեր են»,- ասաց Թորոսյանը:
