Նիկոլ Փաշինյանի ախորժակն ու Արմեն Սարգսյանի հաշվարկը

Մենք չունենք հավասարակշռված Սահմանադրություն, այն պետք է փոխվի, նախօրեին, կարելի է ասել, սենսացիոն հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում: Արմեն Սարգսյանի խոսքով՝ Հայաստանը փոփոխությունների կարիք ունի, որոնք կվերաբերեին Սահմանադրությանն ու մի շարք օրենքների. «Խնդիրն այն է, որ մենք չունենք հավասարակշռված Սահմանադրություն: Մեր Սահմանադրությամբ հսկայական լիազորություններ են տրված կառավարությանն ու վարչապետին: Հայաստանում դա կոչում են «սուպերվարչապետություն» պարոն Փաշինյանը առաջիններից էր խորհրդարանում, որ որպես ընդդիմության առաջնորդ քննադատում էր այս ամենը: Իրական իշխանությունը պետք է բալանսավորվի խորհրդարանի, կառավարության և նախագահի գրասենյակի միջև»: Այնուհետև Արմեն Սարգսյանը շարունակել է, թե այս փոփոխությունը հեշտությամբ չի արվելու, քանի որ Փաշինյանի գլխավորած կուսակցությունը ԱԺ-ում փոքրամասնություն է կազմում. «Սակայն այդ փոփոխությունները մեզ անհրաժեշտ են, քանի որ մեզ պետք չէ մի համակարգ, որը կայուն չի լինելու: Իրական իշխանությունը պետք է բաժանված լինի իշխանության երեք ճյուղերի միջև. առաջին հերթին խորհրդարանի, քանի որ սա խորհրդարանական հանրապետություն է, այնուհետև նախագահի գրասենյակի, վարչապետի գրասենյակի միջև: Դուք չեք կարող արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալ, եթե հասարակության խոշոր մասը դժգոհ է ընտրական օրենսգրքից: Սա նույնպես պետք է փոփոխվի»: Բավական ուշագրավ շերտեր կան Արմեն Սարգսյանի «անկեղծ» հարցազրույցում: Բայց մինչ դրանց անցնելը հիշեցնենք ընդամենը մի քանի ամիս առաջ Արմեն Սարգսյանի մեկ այլ հարցազրույց, որի ենթատեքստում Արմեն Սարգսյանը նոր սահմանադրությամբ Նախագահին վերապահված լիազորությունների մասին խոսելիս՝ այլ կարծիքի էր: Իր ապագա պաշտոնի մասին, կարելի է ասել, նա բավական լուրջ ու ծանրակշիռ կարծիք ուներ: Արմեն Սարգսյանը հունվարի վերջին, երբ Սերժ Սարգսյանը նրան առաջարկել էր նախագահի պաշտոնը ստանձնել, որպես նախագահի թեկնածու անդրադարձավ նախագահի փոքր լիազորությունների թեմային: ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը «Շանթին» տված հարցազրույցում այդ օրն ասաց. «ՀՀ Նախագահն առաջարկում է լինել հանրապետության նախագահ, որի բոլոր իրավասությունները, պարտականությունները շատ հստակ ձևակերպված են Սահմանադրության մեջ, ամեն ինչ շատ պարզ է: Մարդիկ կարող են գնահատական տալ՝ առանց իշխանության, չգիտեմ, առանց լիազորությունների, որոնց հետ ես, իհարկե, համաձայն չեմ, որովհետև, եթե ուշադիր կարդան Սահմանադրությունը՝ կտեսնեն, որ Սահմանադրությունը որևէ սահմանափակ միապետություն չէ, այլ եվրոպական շատ խորհրդարանական հանրապետությունների նախագահների լիազորություններից ավելին»: Փաստորեն, այս հայտարարությունից չորս ամիս անց Արմեն Սարգսյանն էլ այսօր բարձրաձայնում է նախագահի լիազորությունների հարցը: Իհարկե, նա առանձնահատուկ նրբանկատություն է ցուցաբերում: Ժամանակ առ ժամանակ, Արմեն Սարգսյանը գովաբանում, մեծարում է Նիկոլ Փաշինյանին, նրան «խելացի», «արագ մտածող» գործիչ է անվանում՝ ցույց տալով, որ հարմար դիրքավորվել է Նիկոլի տեսադաշտում: Բայց ունի՞ երաշխիք Արմեն Սարգսյանը, որ Նիկոլի ձեռքը նրան էլ չի հասնի... Ինչպես ասում են, երբեք մի ասա՝ երբեք: Ուստի Արմեն Սարգսյանն այժմ հղում է կատարում Նիկոլի՝ ոչ վաղ անցյալի գնահատականներին, այն մասին, որ կառավարության ղեկավարի լիազորությունները բավական մեծ են: Բայց այստեղ մի «փոքրիկ» դրվագ կա, դա ասում էր ընդդիմադիր Նիկոլը, ոչ թե վարչապետ Փաշինյանը: Իսկ վարչապետ Փաշինյանն արդեն հասցրել է մի քանի անգամ ապացուցել, որ նախկինում ասածը կարող է մոռանալ: Օրինակ՝ ինչ բուռն էր Փաշինյանն անդրադառնում նախկին վարչապետի՝ երկու կառավարական շենք ունենալու մտադրությանը՝ Բաղրամյան 26-ն ու կառավարության շենքը: Բայց հիմա, փաստորեն, Փաշինյանն ինքն էլ է օգտվում երկուսից էլ: Ինչևէ, Արմեն Սարգսյանի այժմյան պոռթկումը՝ սահմանադրության փոփոխության ու իշխանության ճյուղերը հավասարապես կիսելու վերաբերյալ, ինչ-որ առումով հասկանալի է: Նա համաձայնեց Սերժ Սարգսյանի առաջարկությանը՝ ստանձնել նախագահի պաշտոնը, որովհետև այդ ժամանակ հստակ գիտակցում էր իր ազդեցության չափն ու սահմանները: Այդ վիճակում նա բոլորովին էլ դեմ չէր ստանձնել նախագահի պաշտոնը իր հարուստ կենսագրականում մի պաշտոն էլ ավելացնել: Սակայն հիմա իրավիճակ է փոխվել, ընդ որում, այդ իրավիճակն ո՞վ գիտե ինչպես կանդրադառնա Արմեն Սարգսյանի վրա: Իսկ եթե Նիկոլ Փաշինյանի ախորժակը նաև հասնի նախագահական աթոռն էլ թիմակիցներից մեկին տալո՞ւն... Քանի դեռ Փաշինյանը ունի հասարակական աջակցություն վայելում է ժողովրդի համակրանքը՝ նա կարող է գնալ ցանկացած քայլի՝ այն ներկայացնելով մի շարք պոպուլիստական «պատճառաբանություններով»: Այդ է պատճառը, որ Արմեն Սարգսյանն էլ իր հաշվարկն է արել, փորձում է դիրքավորվել, գուցե զգալով որոշակի վտանգներ: Նա մտավախություն ունի և սեփական հաշվարկների դաշտում փորձում է ամրանալ: Փաշինյանն էլ «արբիտրի»՝ իր հաշվարկներն ունի: Ցանկացած պահի կարող է հասնել նա Արմեն Սարգսյանին: Ներքաղաքական դաշտում պարարտ հող է ստեղծված Փաշինյանի համար. երրորդ ուժ չի ձևավորվել, Փաշինյանը լուծել է Կարեն Կարապետյանի «առաջխաղացման» հարցը, լուծում է օլիգարխների հարցը, Գագիկ Ծառուկյանը որոշակի ազատություն ունի, քանի որ ԲՀԿ-ն պետք է Փաշինյանին խորհրդարանում: Այնպես որ, եթե Արմեն Սարգսյանը դուրս գա որոշակի սահմաններից՝ Նիկոլի հաջորդ սլաքը, կարող է ուղղվել դեպի Արմեն Սարգսյանը: Սա է, թերևս, գիտակցել Արմեն Սարգսյանը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 83 անգամ
Լրահոս
Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ Ռուսաստանը խիստ գաղտնի ավիաչվերթ է կատարել․ Փաշինյանն իր վերջին շանսը կորցրեց․ Շաքարյանց (video) Պաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը Փաշինյանը պիտի «матушка земля»–ն երգի ու Պուտինը կների․ Սամվել Կարապետյան (video) Զենքը դրել են գլխին․․․ Նիկոլը աշխատավարձերի բարձրացումով մեծ խնդիր լուծեց․ Իշխանյան (video) Գագիկ Ծառուկյանին ՔԿՀ-ից կրկին տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության Հրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել ՄԻԵԴ-ը մերժել է Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Հիմարություն է․ ես եմ գնալու Մայր Աթոռ ու․․․ Սամվել Կարապետյանի կոշտ խոսքը (video) Լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ՝ որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում. Յուրա Մովսիսյան «Ուրսուլայի ձագ Նիկոլը մեռելի քելեխ ուտող ա» (video) «Նիկո՛լ, հերիք է թոշակառուներին սովի մատնես ու քերթես»․ Ռուզաննա Ստեփանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am