«Սերժ Սարգսյանի վարչակազմը մշտապես անտեսել է ակնարկածս հնարավորությունը». Արման Մելիքյան
Շատ կարևոր է, որպեսզի մեր ներկայիս որոշում կայացնողները հակամարտության կարգավորման սեփական հայեցակարգը կառուցեն ոչ թե հնին վերադառնալու, այլ, մինչ այժմ եղածի ներուժն օգտագործելու միջոցով` մեր շահերին համապատասխանող նոր իրավիճակ ձևավորելու սկզբունքի հիման վրա: Նախկինում ևս բազմիցս ասել եմ, որ շատ կարճ ժամանակում հնարավոր է հասնել այդօրինակ փոփոխությունների, եթե իշխանություններն իրոք նման նպատակ դնեն իրենց առջև: Պարոն Սերժ Սարգսյանի վարչակազմը մշտապես անտեսել է ակնարկածս հնարավորությունը: Անտեսել է, հավանաբար, այն պատճառով, որ տարածքներ կարգավիճակի դիմաց սկզբունքի գործադրմանը համաձայն է եղել և հայկական կողմից հանդիսացել է դրա երաշխավորը: Արման Մելիքյան
