Լիլիթ Մակունց. Մշակույթի նախարարությունում ֆինանսական ճգնաժամ է. բյուջեն անխնա օգտագործվել է
ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, թե նախարարության բյուջեն հանգեցվել է ճգնաժամի, քանի որ նախատեսվածից ավելի շատ է գումար ծախսվել: «Մասնավորապես, խոսքը միջոցառումների մասին է, որոնց համար մոտ 1.2 մլրդ դրամ գումար է տարեկան հատկացվում ընթացիկ ծախսերն անելու համար: Չարաշահումներ եղել են 2014-2017 թվականներին, պետք է անկախ աուդիտ լինի, որ այդ հիմքերը վեր հանվեն», - նշեց նա։ Նախարարը նշեց, որ եթե նախորդ կառավարության կողմից ընթացք տրված ծրագրերն ամբողջությամբ հաստատվեն, ապա գումարներն ամբողջությամբ սպառվելու են և հունիս-հուլիս ամիսներին ծախսելու գումար չի լինելու։
