«Նրան էր տրված գյուղատնտեսության մեջ օգտագործվող թույների ներկրման մենաշնորհը». Խուրշուդյանը՝ Դավիթ Համբարձումյանի մասին
Մասիսի քաղաքապետի` «բարեգործ» լինելու պահով: Նրա «բարեգործությունները»՝ տարատեսակ օրինախախտներին պատասխանատվությունից ազատելն էր՝ օգտվելով Վովա Գասպարյանի թիկնազորի պետ Արշակի հետ իր խնամիական կապերից, մեկ էլ իրեն դիմող ընչազուրկներին 5-10 հազար դրամով օգնելը: Բայց այստեղ հարկ է նշել, որ իմ ունեցած տեղեկություններով Բ26-ում քվոտավորվող տնտեսության մեջ նրան էր տրված գյուղատնտեսության մեջ օգտագործվող թույների ներկրման մենաշնորհը, որի արդյունքում նա գերշահույթներ էր ստանում և կարճ ժամանակում հսկայական կարողություն էր դիզել, այնպես որ այդ բարեգործությունները գրոշի արժեք չունեն այն միլիոնավոր դոլարների համեմատ, որն այս «բու ավարտած» պարոնը շորթել է նույն այդ ընչազուրկներից... Հովսեփ Խուրշուդյան
