«Դավիթ Տոնոյանը ձեր պադյեզդի հարևանը չի, որ ում ասես ընդունի». ի՞նչ են պատմում կուրսանտի և զինծառայողի ծնողները
Ռազմական ակադեմիայում 3 տարի առաջ սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հայրն այսօր ինձ պատմեց, թե ինչ անհարգալից վերաբերմունքի է արժանացել պաշտպանության նախարարությունում: Նրան դիմավորել է ոմն Պողոսյանը, բացատրել, թե ով է Դավիթ Տոնոյանը՝ նա էս երկրի ամենագլխավոր դեմքն է, հո չի կարա նստի ում ասես ընդունի: Այսպիսով, անհնար է դարձրել հանդիպման հեռանկարը: Նույնը նա ասել է մեկ այլ ծնողի շատ ավելի կոպիտ տոնով՝ նախարարը ձեր պադյեզդի հարևանը չի, որ ում ասես ընդունի: Պողոսյանը նույնիսկ իրավական վեճ է սկսել զինծառայողի մոր հետ, կոպտել նրան: Ես չեմ ճանաչում Պողոսյանին բայց սա մտահոգիչ ինֆորմացիա է: Սա՝ ի գիտություն ՊՆ-ի: Նաև ավելացնեմ, որ հրատապ և խիստ մտահոգիչ խնդրով երկու շաբաթ առաջ ահազանգել ենք Դավիթ Տոնոյանին և որևէ պատասխան չենք ստացել: Ժաննա Ալեքսանյան
