Ստյոպա Սաֆարյանի պատմությունը՝ նորանշանակ նախարարների մասին

Երեկ Վերնիսաժի մոտերը պայմանավորվել էի Լիլիթ Ավագյան ջանի հետ՝ որպեսզի միասին գնայինք Վեմ ռադիոկայան՝ ձայնագրության: Հանդիպեցինք ու դեպի ռադիոկայան շարժվելու ժամանակ դեմներս դուրս եկավ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանին նման մի երիտասարդ: Լիլիթը հարցրեց՝ վայ, էս մեր Սփյուռիք նախարարը չէ՞, նրա հետ էլ պայմանավորվածություն պետք է ձեռք բերեմ: Ես էլ վստահ, որ Լիլիթը ճիշտ է ճանաչել, որ մեր նոր նախարարներն այդպես ազատ ու միայնակ հաճախ են շրջում քաղաքում, գլուխս տնկած բարևեցի ուղիղ մեր դեմը հայտնված երիտասարդին՝ «Բարև ձեզ պարոն նախարար»: Երիտասարդը միգուցե ճանաչեց ինձ դեմքով, բայց հայացքից զգացվում էր՝ «վայ, էս արդեն նախարար եմ, կարող ա ինձ չեն ասել, որ շատ չուրախանամ» արտահայտությունը: Ասացի՝ կներեք, շփոթեցինք, ու գնացինք ռադիոկայան: Դե լավ ընդունելությունից ու ռադիոհաղորդումը ձայնագրելուց հետո Լիլիթի ուղեկցությաբ դուրս եկա շենքից ու քայլեցի դեպի Նժդեհի արձանի ուղղությամբ՝ այլևս որոշած, որ ոչ կողքերս եմ նայելու անընդհատ, ոչ մարդկանց եմ նայելու, ոչ էլ շփոթեմ, մանավանդ որ ուղիղ նույն վայրով էի անցնում /կարծես թե վայրն էր մեղավոր, պահ, պահ, պահ/: Մինչ գլուխս տնկած, ինչպես կասեի՝ մոդելային հայացքս դեպի առաջ գնում էի դեպի նշածս ուղղությունը, մեկ էլ կողքահետևներից լսում եմ՝ «Ստեփա՜ն, Ստեփա՜ն»: Շրջվեմ նայեմ՝ տեսնեմ ՀՀ կրթության ու գիտության նախարար, վաղեմի բարեկամ Արայիկ Հարությունյան ջանն է: Բարև-բարլուս, որպիսություն, հասցրեցի նաև Ինստիտուտ քննարկման բանախոսության կանչել, միայն թե մոռացա պատմեմ գլխիս եկածն ու ասեմ, թե ինչու էի էդպես ինձանից դավոլնի գնում ու ինչ էի մտածում նախորդ միջադեպի մասին: Ահա այսպիսի խոխմա նախօրե, իսկ հիմա՝ բարի լույս հայեր ջան, լավ, բայց ոչ այդպես ցանցառ օր բոլորիդ: Գրել է Ստյոպա Սաֆարյանը

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ իրանագետ Մոսկվայից Երևան երկու չվերթ է ուշացվել «Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան 1 օր ջուր չի լինելու Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով Խոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են «Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար Մեծ Բրիտանիան ավելի քան 5 միլիարդ ֆունտ կհատկացնի զինված ուժերում անօդաչուների ներդրման համար Սկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ ՀՀ-ն էներգիայի վերափոխման ինդեքսով 120 երկրների թվում 65-րդն է․ «Լույս» հիմնադրամի վերլուծությունը Բախվել են «Volkswagen»-ը և «Mitsubishi»-ն․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա 1 զոհ Մոսկվայի համբերությունն անսահման չէ․ ինչ կինի, եթե «կարմիր գծերը» հատվեն․ Զաքարյան Ուկրաինան հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցում է Ֆրանսիայի հետ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը․ քաղաքական շարժառիթներն ու հնարավոր հետևանքները Արմավիրի ավտոտնակներից մեկում այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա «Պատերազմի չգոյությունը չի նշանակում խաղաղություն»․ Բագրատ Սրբազանի ուղերձը Թումանյան փողոցի շենքերից մեկից հոսանքահարված 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց Սևանում բախվել են բեռնատարն ու մեքենան, վերջինս բախվել է արգելապատնեշին Հունիսի վերջին հզոր ձնաբծեր ՀՀ-ում՝ 2800մ բարձության վրա. Սուրենյան Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք. Լևոն Ազիզյան Մովսիսյանը նշել է, թե եվրոպական թոփ 5 լիգաներից, որ ակումբին կհամապատասխաներ Սպերցյանը Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am