Ուղղակի նորերը հներից մի թեթև առանձնանում են սելֆի-լայվերով...
Երեկվանից գրում-ակնարկում էին Հայկ Կյուրեղյանի ազատման մասին: Այն, որ այդ երիտասարդը կատարած արարքին ոչ համարժեք՝ 9 տարվա ազատազրկման է դատապարտվել ու համարյա կիսով չափ պատիժը կրել էր և պետք է ազատեին՝ դա ինձ համար զարմանալի չէր /նորերի դեպքում հատկապես/: Սակայն, պարզվում է, խոսքը պատժի կրման կիսաբաց ռեժիմը բաց ռեժիմով փոխելու մասին է: Այսինքն՝ Հայկ Կյուրեղյանը կկարողանա քրեակատարողական հիմնարկից առավոտյան ժամը 8:00-ին գնալ աշխատանքի և երեկոյան 20:00-ին վերադառնալ ՔԿՀ: Ուրեմն՝ լիարժեք ազատության մասին խոսք լինել չի կարող: Հայկի նկատմամբ կիրառած ,,սիրո և համերաշխության,, էս ֆոկուսից կարելի է պատկերացնել, թե ինչպիսի վերաբերմունք է դրսևորվելու մնացյալ քաղբանտարկյալների հանդեպ: Հին ու նոր քաղաքական աճպարարների միջև, փաստորեն, տարբերություն չկա: Ուղղակի նորերը հներից մի թեթև առանձնանում են սելֆի-լայվերով...
