Այս տարիներին կառավարության բոլոր անդամների մոտ Արցախի հարցի իմացությունը եղել է ցածր մակարդակի վրա. Լարիսա Ալավերդյան (video)
Այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը, խոսելով Արցախի հարցում նոր կառավարության մոտեցումների մասին, ասաց. «Այստեղ գործիքակազմի խնդիր կա։ Ո՞րն է տարբերությունը. կառավարողների նոր սերունդ է եկել։ Այստեղ կան ինչքան ռիսկեր, այնքան էլ՝ հույսեր։ Արցախյան հիմնահարցի իմացությունը բոլոր այս տարիների ընթացքում մեր կառավարության անդամների մոտ եղել է շատ ցածր մակարդակի վրա։ Կառավարության բոլոր անդամները պետք է հրաշալի իմանան արցախյան հիմնահարցի իրավական, քաղաքական և այլ ասպեկտները»: Իրավապաշտպանն ավելացրեց, որ իր համար Արցախի հարցում անհանգստացնողը մի բան է, որ կրկին չկա այն թեզը, որ ցեղասպանության վտանգի ներքո է սկսվել Արցախյան շարժումը»։ Մանրամասները՝ տեսանյութում.
