Անփորձությամբ ու ակամայից կոռուպցիայի դեմ պայքարելով ՝ հնարավոր է ստանանք հակառակ էֆեկտը. Արա Պապյան (video)
«Պետք չէ կառավարության կազմն ուռճացնել, որպեսզի պայքարել կոռուպցիայի դեմ»,-այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը: Խոսելով կառավարության ներկայացրած ծրագրից՝ Լարիսա Ալավերդյանը կարևորեց մասնավորապես կոռուպցիայի դեմ պայքարի համար նախատեսված դրույթները, նշեց. «Կոռուպցիայի դեմ պայքարի համար ներկայացված դրույթներն ավելի շատ նկարագրական են, քիչ պրոֆեսիոնել են»: Վերլուծաբան Արա Պապյանի կարծիքով էլ կոռուպցիայի դեմ պայքարի համար կարևոր է, թե ովքեր պետք է պայքարեն դրա դեմ. «Կոռուպցիայի դեմ պայքարի համար նախատեսված կառույցը պետք է լինի սահմանադրորեն ամրագրված: Արդյոք այդ կառույցին ակամայից չի տրվի այնպիսի ինֆորմացիա, որ պատժելով մի խմբավորման ի շահ մյուսի գործեն»: Ըստ վերլուծաբանի՝ հաշվի առնելով, որ այս կառավարության հիմնական թիրախը կոռուպցիան է, հետևաբար դրա դեմ պայքարը չպետք է անփորձության, ակամայից իրականացված քայլերի արդյունքում հակառակ արդյունքը տա: Առավել մանրամասն՝ տեսանյութում.
