Ինչ վերաբերում է ահաբեկչությանը, ապա երբեք չի հաջողվի հաղթել դրան.ռուս փորձագետ
Կենտրոնական Ասիայի փորձագետ Արկադի Դուբնովը gazeta.ru-ի հետ զրույցում անդրադարձել է Վլադիմիր Պուտինի հայտարարությանը՝ Սիրիայից ռուսական զորքի հիմնական մասի դուրսբերման մասին և ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Սիրիայում գործողության ավարտի մասին հայտարարությունում ոչ մի խոսք չի եղել ԻՊ-ի մասին:«Պետք է խոստովանել, որ մինչև հիմա չգիտենք, թե ինչ խնդիրներ էին դրվել Ռուսաստանի առաջ և իրականում ինչով են դրանք տարբերվում հրապարակային հայտարարվածից: Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հայտարարությունը 2000 հանցագործի վերացնելու մասին, որոնք ծագումով Ռուսաստանից են, ընդ որում, նորից չի նշվում նրանց կապն Իսլամական պետության հետ, ստիպում է ինձ ենթադրել, որ որոշումը բացառապես քաղաքական-դիվանագիտական է, այլ ոչ թե ռազմական: Կարծում եմ, որ հիմնական պատճառն ԱՄՆ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունն է տարածաշրջանում ազդեցության գոտիների որոշակի բաժանման մասին, ամերիկացիների համաձայնությունը ռուսական ռազմական ներկայությանը Խմեյմիմ ռազմաօդային բազայում և Տարտուսի ռազմածովային բազայում: Ինչ վերաբերում է ահաբեկչությանը, ապա երբեք չի հաջողվի հաղթել դրան: Այսուհետ Ռուսաստանն առաջ է տանելու այս թեզը»: Հիշեցնենք,որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Սիրիայից ռուսական զորքի հիմնական մասի դուրսբերման մասին:
