Իրան-թուրքիա հակասություններն առավել են սրվելու. Հայկ Մարտիրոսյան
«Սաուդիան Արաբիա-Իրան հարաբերությունների սրումը հիմնականում պայմանավորված են երկու պատճառներով ՝ իշխանության եկած նոր թագավորական ընտանիքի հավակնություններն են թագավոր Սալմանից տրանզիցիան իր որդուն՝ Մուհամադին փոխանցելուն, և երկրորդը , որպեսզի Միացյալ Նահանգներին թույլ չտան մերձենալ Իրանի հետ»,- «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայկ Մարտիրոսյանը: Քաղաքագետի խոսքերով առաջին անգամ պետության հիմնադրի որդիների մեջ չի լինելու ժառանգությունը, այլ երրորդ սերնդի միջև: «Ոչ փաստացի տվյալների համաձայն թագավորը տառապում է թուլամտությամբ և օրվա մեջ մի քանի ժամ է կարողանում կենտրոնանալ: Ելնելով այս հանգամանքից՝ երկրի կառավարումը հանձնված է արքայազնին»: Քաղաքագետը դժվարանում է կանխորոշել հետևանքները և ըստ Հայկ Մարտիրոսյանի մենք կարող ենք տեսնել առավել էսկալացիա, չնայած այն հանգամանքին, որ այս քաղաքականությունը վնասում է նաև Սաուդյան Արաբիայի շահերին: «Իրան-թուրքիա հակասությունները առավել սրվելու են: Թուրքիան մերձենալու է Սաուդցիների հետ»,- բանախոսը անդրադարձավ նաև Իրան-թուրքիա հարաբերություններին և նշեց,որ այս իրավիճակում Հայաստանը զերծ չի մնա այդ կոնֆլիկտներից: «Երրորդ համաշխարհային պատերազմ արդեն կա և նախկին մոդելներով չի լինելու:Մենք գործ ունենք պրոքսի պատերազմների հետ:Մի քանի պետություններ ներգրավված են պատերազմում,սակայն ռազմաճակատների ուղղակի բախումներ չի լինելու»-հավելեց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը: Լ.Միքաելյան
