Բայց, հարգելիներս, պահի մասին մի՛ մոռացեք, ձեր ձեռքերում մեր երեխաների ապագան է. Անահիտ Բախշյանը սթափության կոչ է անում

Որոշ դպրոցների տնօրեններ ու մանկավարժներ, մոռանալով աշակերտների համար բախտորոշ քննական շրջանի գոյության մասին, ուղղակի դուրս են եկել իրենց ափերից ու բառի ուղիղ իմաստով, պատերազմ են հայտարարել միմյանց դեմ: Որոշ մարզերում մարզպետների փոփոխության փաստը, քաղաքապետարանում՝ ջայլամի քաղաքականությունը, պարզապես վտանգում են այս քննական շրջանը, որով լուրջ հարվածի տակ են դնում մեր աշակերտների ապագան, որի իրավունքը չունեն ո՛չ ճնշողները, ո՛չ ճնշվածները: Ես հասկանում եմ, որ մանկավարժները նույնպես ուզում են ազատագրվել հատկապես հհկ-ական որոշ տնօրենների մամլիչից, որոնք հիմնականում Դանիելի ցուցակի տնօրեններն են, որի տակ անսահման սեղմվել են ու հիմա հայտնաբերել են իրենց մարդկային արժանապատվությունը, բայց, հարգելիներս, պահի մասին մի՛ մոռացեք, ձեր ձեռքերում մեր երեխաների ապագան է: Պարտավոր եմ նշել այդ դպրոցների անունները, որոնց մասին որպես Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ, ստացել եմ բողոքներ, դա Երևանի թ. 164 դպրոցն է, որտեղ այն աստիճանի է հասել անթույլատրելի անառողջ մթնոլորտը, որ մանկավարժական խորհրդի նիստի ժամանակ մանկավարժը վիրավորանքից կորցնում է գիտակցությունը ու տնօրենը չի կառավարում իրավիճակը, թ.85 դպրոցում նույնպես, որտեղ տնօրենը իր ապօրինությունների մասին խոսող մանկավարժին որոշել է մեկուսացնել, նույնը Արարատի մարզի Դալար գյուղի միջնակարգ դպրոցում է, Երևանի թ. 132 դպրոցում նույնպես անկառավարելի վիճակ է, Գյումրու թ.37 դպրոցի մանկավարժները նույնպես ուզում են ազատագրվել հհկ-ական տնօրենի մամլիչից: Իհարկե, շարքը կարելի է շարունակել ու ողջունել բոլոր ազատագրված մանկավարժների քայլերը, բայց դիմում եմ սթափության և քննությունները պատշաճ իրականացնելու կոչով ու խնդրանքով, որպեսզի հանկարծ չվնասեք երեխաների կրթության իրավունքի իրականացման օրինական ընթացքը, դուք այդ իրավունքը չունե՛ք: Հիշե՛ք, խնդրում եմ, այսօր նրանց ապագան ձեր ձեռքերում է: Անահիտ Բախշյան ԿԳՆ Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ իրանագետ Մոսկվայից Երևան երկու չվերթ է ուշացվել «Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան 1 օր ջուր չի լինելու Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով Խոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են «Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար Մեծ Բրիտանիան ավելի քան 5 միլիարդ ֆունտ կհատկացնի զինված ուժերում անօդաչուների ներդրման համար Սկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ ՀՀ-ն էներգիայի վերափոխման ինդեքսով 120 երկրների թվում 65-րդն է․ «Լույս» հիմնադրամի վերլուծությունը Բախվել են «Volkswagen»-ը և «Mitsubishi»-ն․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա 1 զոհ Մոսկվայի համբերությունն անսահման չէ․ ինչ կինի, եթե «կարմիր գծերը» հատվեն․ Զաքարյան Ուկրաինան հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցում է Ֆրանսիայի հետ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը․ քաղաքական շարժառիթներն ու հնարավոր հետևանքները Արմավիրի ավտոտնակներից մեկում այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա «Պատերազմի չգոյությունը չի նշանակում խաղաղություն»․ Բագրատ Սրբազանի ուղերձը Թումանյան փողոցի շենքերից մեկից հոսանքահարված 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց Սևանում բախվել են բեռնատարն ու մեքենան, վերջինս բախվել է արգելապատնեշին Հունիսի վերջին հզոր ձնաբծեր ՀՀ-ում՝ 2800մ բարձության վրա. Սուրենյան Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք. Լևոն Ազիզյան Մովսիսյանը նշել է, թե եվրոպական թոփ 5 լիգաներից, որ ակումբին կհամապատասխաներ Սպերցյանը Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am