Ահաբեկիչները չեն խուսափի վրեժխնդրությունից . Էրդողան
Anadolu գործակալությունը հայտնում է ,որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընթրիք է մատուցել առողջապահության նախարարության աշխատակիցների պատվին՝ կապված նրանց պրոֆեսիոնալ տոնի հետ: «Ահաբեկչության դեմ արդյունավետ պայքարի համար հասունացել է երկրի քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը: Շուտով այդ փոփոխությունները ուժի մեջ կմտնեն: Ցանկանում եմ միանգամից նշել, որ այդ փոփոխությունները ոչ մի կերպ չեն սահմանափակի խոսքի ազատությունն ու անձի ազատությունը: Իսկ ահա մարդիկ, որոնք կաջակցեն ահաբեկչությանը, չեն մնա առանց արժանի պատժի:Ահաբեկչական հարձակումները սովորաբար իրականացվում են բաց տարածքներում ու մարդկանց մեծ կուտակումների դեպքում: Ահաբեկիչներն ընտրում են մարդկանց մեծ կուտակումների վայրեր: Այդպես էր Սուրուչում, Անկարայի կայարանի հրապարակում, Սուլթանահմեդում ու հիմա՝ Կըզըլայում: Ահաբեկչական ակտերն իրականացվում են պիկ ժամերին՝ մարդկանց կուտակման ժամանակ: Դա վկայում է ահաբեկչական կազմակերպությունների ստոր մտադրությունների մասին»,- հայտարարել է Էրդողանը: «Իրավիճակը Թուրքիայի անվտանգության ուժերի վերահսկողության տակ է գտնվում և որ ահաբեկչական հարձակումներին առնչություն ունեցող ահաբեկիչները, ուժերը, որոնք կանգնած են դրա հետևում ու օգնում են նրանց, թանկ կվճարեն դրա համար:Ոչ մի ահաբեկիչ չի խուսափի վրեժխնդրությունից: Ահաբեկիչները, որոնք պայթեցնում են ռումբեր ու մարդիկ, որոնք դրանք թաքցնում են լրագրողական գործունեության անվան տակ, կրում են միևնույն պատասխանատվությունը: Նրանցից յուրաքանչյուրը կստանա իր արժանի պատիժը»,- ընդգծել է Էրդողանը:
