Հարցրեք դատարաններին. Օսիպյանը՝ Մասիսի քաղաքապետին ազատ արձակելու մասին
«Ոստիկանությունն ու քննչական մարմիններն արեցին իրենց գործը :Գիտեք, թե ՀՀ-ում որ մարմիններն են իրականացնում արդարադատությունը: Ես կխնդրեմ այդ հարցերը տաք այդ մարմիններին, հարցը ուղղեք դատարաններին», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ոստիկանությունը չունե՞ր բավարար փաստեր առ այն, որ Մասիսի քաղաքապետը բռնություններ էր կատարել։
