Պուտինը Սիրիայից դուրս է բերում զորքերը
«ՏԱՍՍ» հաղորդմամբ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարեց այսօր՝ մարտի 15-ին, դուրս բերել ռուսական զորքերը Սիրիայից: ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույի հետ հանդիպմանը ՌԴ նախագահը նշել է, որ համարում է ՊՆ առջև դրված խնդիրները ընդհանուր առմամբ կատարված. «Այդ իսկ պատճառով հանձնարարում եմ դուրս բերել Սիրիայից մեր զորքերի հիմնական մասը»,- հայտարարել է Պուտինը:
