Փարիզում սկսվել է միգրանտների վերջին երկու ճամբարների տարհանումը
France Info ռադիոկայանի փոխանցմամբ, ոստիկանությունը Փարիզում միգրանտների վերջին երկու ճամբարների երկրորդ տարհանումն է իրականացնում վերջին հինգ օրում: Գործողությունն սկսվել է տեղական ժամանակով ժամը մոտավորապես 6:30-ի եւ ներկայում ընթանում է հանգիստ պայմաններում: Միգրանտների տարերայնորեն ստեղծված ճամբարները գտնվում են Սան Մարտենի ջրամբարի եւ Պորտ դե լա Շապելի մոտ: Մայիսի 30-ին տարհանվել էր Փարիզում միգրանտների առավել խոշոր ճամբարներից մեկը, այն ժամանակ տարաբնակեցվեց ավելի քան հազար մարդ, հաղորդել ՌԻԱ Նովոստին:
