Այս վայրենությունը տուրիզմին ինչպե՞ս է նպաստում. ահազանգում են բնապահպանները (լուսանկարներ)
«Հայկական բնապահպանական ճակատ»-ը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից հետևյալ գրառումն է.
«Սա Գառնու տաճարի մուտքի մոտ է, տարբեր գաթաների ու հուշանվերների կողքին: Ինձ ո՞վ կարող է բացատրել, այս վայրենությունը տուրիզմին ինչպե՞ս է նպաստում, ի՞նչ կարծիք պիտի կազմեն մեր մասին բազմահազար զբոսաշրջիկները: Եվ ինչքանո՞վ է սա օրինական»:

