Լարված իրավիճակ Արարատի մարզում.կաթվածահար է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մարտի 15-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում: Քաղցրաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան բողոքի, խաղողի մթերման գումարները չտալու հետ կապված՝ փակել են Երևան-Մեղրի ավտոճանապարհի Քաղցրաշենի հատվածի վարչական տարածքը: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին ժամանել են Արարատի մարզպետարանի աշխատակիցները և Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ծառայողները: Մանրամասները՝ քիչ ուշ: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի






