Էտ Նալբանդյանը պատժվե՞ց . Գուրգեն Եղիազարյան
Այսօր « Հայելի » ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ազգային անվտանգության պետական վարչության նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանը քննարկեց ռուս-թուրքական հարաբերություններին վերաբերվող մի շարք հարցեր. «Ողջունում եմ հատկապես C-400-ի տեղակայումը Հայաստանում:Այն ծածկել է Թուրքիայի տարածքի 85%-ը:Մեր հարևան կոչվածը, որին նմանեցնում եմ գյուրզային, նա չի զգուշացնում և հարձակվում է հանկարծակի»,- նշեց բանախոսը և հորդորեց, որպեսզի ավելի զգույշ լինենք և պատրաստ լինենք ցանկացած հարձակման: «Թուրքիան լկտիաբար մտել է Իրաքի տարածք և դուրս չի գալիս:Սա շատ մեծ քաղաքական բլեֆի մի հատվածն է»,- հիշեցրեց Գուրգեն Եղիազարյանը և նշեց, որ ինքը զարմանում է թե մինչև այսօր ինչ՞ու Կիպրոսի հարցում սանկցիա չի կիրառվում. «Մենք մինչև այսօր մեզ միջազգային նորմերի համաձայն ենք պահել և այն համարում եմ գերազանց: Այս հարաբերություններում կարևորը պատերազմ չլինի:Որոշ երկրներ մեզ դրդում են պատերազմի, որպեսզի մեզ կպցնեն ագռեսորի պիտակը »,- նշեց բանախոսը: Գուրգեն Եղիազարյանը շատ բացասական գնահատում մեր դիվանագետների գործունեությունը և ափսոսանքով հայտնում է, որ նրանք փոշիացրեցին մեր բոլոր ծրագրերը ՄԱԿ-ում. «Էտ Նալբանդյանը պատժվե՞ց: Բա ես մարդուն կարելի է՞ր շքանշան տալ, երբ այս ասպարեզում մենք անընդհատ պարտություն ենք կրում»,- իր վրդովմունքը հայտնեց Գուրգեն Եղիազարյանը: Լ.Միքաելյան
